Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առաջարկում ենք ԱԱԾ պետի և ոստիկանապետի չափանիշները բարձրացնել կառավարության անդամի չափանիշներին». «Լուսավոր Հայաստանի» նախագիծը

Սեպտեմբեր 13,2019 16:01

«ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի նշանակման հետ կապված մենք խնդիր էինք տեսել, կառավարության հետ մեր քննարկումներում մենք նշում էինք, որ քաղաքական են և պիտի լինեն կառավարության կազմում, բայց չընդունվեց: Մենք հիմա բերում ենք մի նախագիծ, որն այդ տրամաբանության մեջ է»,-ՀՀ ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:

Նա ասաց, որ նշված երկու մարմինների ղեկավար անձինք պետք է նշանակվեն՝ հաշվի առնելով այն հիմնական ցենզերը, որոնք սահմանված են պատգամավորի համար:

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացվող նախագծով առաջարկում է փոփոխություն կատարել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում և ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանության պետի պաշտոնները համարել քաղաքական պաշտոն՝ այդ պաշտոններում նշանակվող անձանց համար սահմանելով պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները:

Արարատ Միրզոյանը խնդրեց որոշ հստակեցումներ անել՝ նրանք դառնալու են կառավարության անդա՞մ, մասնակցելո՞ւ են ԱԺ նիստերին և այլն: Տարոն Սիմոնյանը պարզաբանեց. «Կառավարության անդամ չեն դառնում. դրա համար արդեն համապատասխան օրենք ընդունվել է: Քանի որ ընդգծում ենք՝ այս մարմինները կառավարության կազմում են ընդգրկվում և պետք է ունենան քաղաքական պատասխանատու անձինք՝ որպես ղեկավար, մենք առաջարկում ենք չափանիշները բարձրացնել կառավարության անդամի չափանիշներին: Մենք շտկում ենք այն իրավիճակը, որ կա: Փաստորեն քաղաքական իշխանության ղեկավարն ինչքան էլ ուզի, իր վստահությունը վայելող անձին այս պետական մարմնի ղեկավարին նշանակել չի կարող, քանի որ կա օրենսդրական սահմանափակում, որ պետք է համակարգերի ներսից նշանակվեն ղեկավար անձինք»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ դրական է վերաբերում այս առաջարկին ու իր բնորոշմամբ՝ համարձակվեց հարց տալ. «Պատկերացրեք՝ Ձեր առաջարկը ընդունվում է. իշխող քաղաքական ուժը որոշում է կայացնում խիստ կուսակցական Քրիստինե Պողոսյանին ոստիկանապետ նշանակել: Ինչպե՞ս դրան կվերաբերվեք անձամբ Դուք ու Լուսավոր Հայաստանը»:

Տարոն Սիմոնյանն արձագանքեց, թե կոնկրետ Քրիստինե Պողոսյանի պարագայում ծափողջույններով կվերաբերվեն, բայց ասաց, որ ողջամտության կանխավարկածով են շարժվում, ու եթե գտնեն, որ անձը կոմպետենտ չէ ոլորտը ղեկավարել, կընդդիմանան:

Քրիստինե Պողոսյանն արձագանքեց՝ «Դուք գործիքակազմ եք տալիս, որից հետո ընդդիմանան, թե ոչ, ոչինչ չի փոխվելու»: Այնուհետև մտահոգություն հայտնեց. «Բերել նույն չափանիշների, որը պատգամավորն ունի, խնդիր եմ տեսնում և՛ պատգամավորի պարագայում, և՛ որ հանկարծ ԱԱԾ ղեկավարը և ոստիկանապետը բարձրագույն կրթություն չունենան: Դա խնդրահարույց եմ համարում նույնիսկ պատգամավորի համար»:

Տարոն Սիմոնյանը արձագանքեց, որ դա օրենքով սահմանել չեն կարող, քանի որ ավելի պատասխանատու գործ չի կատարում ԱԱԾ ղեկավարը, քան պատգամավորը, ուրեմն բոլոր պատասխանատու գործառույթ կատարող անձանց համար պետք է այդ չափանիշներն ավելացնենք:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30