Սեպտեմբերի 13-ին Երևանի քաղաքապետարանի առջև «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ղեկավարների հրավիրած մամուլի ասուլիսին կուսակցության ղեկավարները անդրադարձան Երևանի աղբահանության շուրջ ստեղծված իրավիճակին և ներկայացրին դեռ մեկ ամիս առաջ քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված նամակի պատասխանը։
Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանի խոսքով՝ քաղաքապետարանը հստակ ոչ մի պատասխան չի տվել նամակում և նույնիսկ պատասխանի ժամկետն է խախտել․ «Մեր կարևորագույն դժգոհությունն ու հարցադրումը կապված է նրա հետ, որ քաղաքապետարանը բազմիցս նշել է՝ «Սանիթեքը» խախտել է պայմանագրի կետերը․ դրանցից մեկը եղել է այն, որ աղբամանները պետք է լինեն մետաղյա, իսկ իրականում «Սանիթեքը» բերել է պլաստմասե»․ ասաց նա հավելելով, որ քաղաքապետարանի նոր բերած կանաչ աղբամանները նույնպես պլաստամասյա են և անորակ։
Արման Ղուկասյանի գնահատմամբ՝ քաղաքային իշխանությունները առաջնորդվում են երկակի չափանիշներով․ քաղաքապետարանը բնակիչների վճարած հարկերի հաշվին նույն բանն է անում, ինչ «Սանիթեքը»։
Կուսակցության փոխնախագահ Ծովինար Կոստանյանն անդրադառնալով աղբահանության խնդրին, ասաց, որպես՝ քաղաքական ուժ, իրենք պահանջում են, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպի «Սանիթեք» ընկերության ղեկավարության հետ, և այդ քննարկումը լինի թափանցիկ, որպիսի քաղաքացիներն իմանան ինչումն է խնդիրը և ով է թերացել իր աշխատանքում․ «Մեթոդները, որոնք կիրառվում են՝ ժամանակավոր բնույթ են կրում, և մի քանի մեքենա բերելով կամ ավելացնելով աղբամանների քանակը խնդրի լուծմանը չենք հասնելու։ Մենք կարծում ենք, եթե քաղաքապետը, քաղաքապետարանի աշխատակազմը ի զորու չէ այս խնդրի լուծումը գտնել և, եթե մինչև աշնան վերջ խնդրի լուծումը չգտնվի, ապա քաղաքապետը պետք է հրաժարական տա»։
Կարդացեք նաև
Մարիամ ԱՎԱՆԵՍՅԱՆ