«Զինված խմբի» պարագլուխ Արթուր Վարդանյանն այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեց: Նրա պաշտպանը միջնորդել էր 1 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակել Վարդանյանին:
Դատավարությունն ընթանում էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ: Մինչ այդ գործը վարում էր ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը, որի օրոք դատարանը բազմիցս մերժել է պաշտպանների միջնորդությունները:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ: Ըստ ԱԱԾ-ի` զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Հայտարարության մեջ նաեւ նշվում էր, որ Արթուր Վարդանյանի գլխավորած 20 հոգանոց զինված խումբը ծրագրել նպատակ ուներ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա:
Գործով ամբաստանյալի կարգավիճակում էին պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գյումրու Կաթոլիկ եկեղեցու քահանա Անտոն Դիկրան Թոթոնջյանը եւ եւս 17 անձ:
Կարդացեք նաև
Գործով ամբաստանյալներից մի մասը կալանքից ազատվել են անցյալ տարի: Կալանքի տակ էր միայն Արթուր Վարդանյանը:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ