Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իմ հարգարժան Անդրանիկ Քոչարյանը հարցնում է, եթե շունը գիշերը հարձակվի վրաս, ի՞նչ անեմ: Ասում եմ՝ պիտի կանգնես, կծի, էթաս». Սասուն Միքայելյան

Սեպտեմբեր 13,2019 15:09

ՀՀ ԱԺ-ում քրեական օրենսգրքում լրացում կատարելու և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը, դիմելով օրինագիծը ներկայացնող, ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ասաց. «Տիկին Զոհրաբյան, նախ ողջունում եմ Ձեր կենդանասիրությունը, բայց նախագիծը ժամանակավրեպ է: Ավելի ճիշտ չէ՞ր լինի այլ օրենքի նախագծով հանդես գայիք. կենդանիների պահման տարածքների ստեղծում կամ հատուկ ծառայության ստորաբաժանումներ…լավ գիտեք՝ գյուղերում ինչ է կատարվում, մարդիկ շատ դեպքերում գյուղերում ոտքով են գնում գյուղից գյուղ, ու շները հարձակվում են նրանց վրա: Իմ հարգարժան Անդրանիկ Քոչարյանը հարցնում է, եթե շունը գիշերը հարձակվի վրաս, ի՞նչ անեմ: Ասում եմ՝ պիտի կանգնես, կծի էթաս, կամ էլ բանակցես: Ուստի ավելի ճիշտ չէ՞ հատուկ ծառայություն ստեղծել, հետո նման օրենքի նախագիծ բերել»:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ տարբեր բաների մասին են խոսում. «Մենք խոսում ենք կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքի համարժեք իրավական, քրեական գնահատական տալու հարցի մասին: Ես չեմ մտածում, եթե ինչ-որ մեկը խեղում է կենդանուն և իր ֆեյսբուքյան էջում դնում դա, դա այն պատճառով է, որ այդ կենդանին չի պահվում հատուկ պայմաններում…»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30