Լրահոս
Օրվա լրահոսը

Անի Սամսոնյանը՝ Արման Բաբաջանյանին. Հորդորում եմ, խնդրում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ և լիբերալ մոտեցումներն ու վարքագիծը

Սեպտեմբեր 13,2019 14:57

Ապատեղեկատվություն համար 1

Մի երկու օր առաջ Ազատություն ռադիոկայանի եթերում Լուսավոր Հայաստանի համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր, մեր գործընկեր Արման Բաբաջանյանն ասել է, որ Լուսավոր Հայաստանը հրաժարվել է մասնակցել Սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, որի ջատագովն է միշտ եղել:

Հեռու եմ այն մտքից, որ այս ակնհայտ սխալ տեղեկությունը Լուսավոր Հայաստանին վարկաբեկելու միտում ունի:

Սահմանադրական փոփոխությունների մասին մենք խոսել ենք Կառավարության կառուցվածքի փոփոխության ժամանակ: Երբ իշխանությունը հրաժարվեց ուժային կառույցները դարձնել նախարարություններ, Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեզ առաջարկեց քննարկել և գտնել այլ լուծում այդ կառույցները խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու համար: Սակայն մենք պնդեցինք, որ դրա համար կամ պետք է ընդունել մեր տարբերակը, կամ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ: Այս հարցով որևէ քննարկում չեղավ:

Սահմանադրական փոփոխությունների քննարկումները մեկնարկում են հաջորդ տարի փետրվարից: Մինչև օրս որևէ ձևաչափով, որևէ օրակարգով, որևէ հարթակում սահմանադրական փոփոխությունների քննարկում չի եղել:
Եվ դա գիտեն բոլորը:

Ապատեղեկատվություն համար 2

Երեկ պարոն Բաբաջանյանը մեզ մեղադրեց իշխանության հետ խայտառակ պայմանավորվածության մեջ՝ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածության հետ։

Պետք է նշեմ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այդ նախագծի առաջին ընթերցումը գարնանն էր, երբ մենք կոշտ քննադատեցինք և ներկայացրինք առաջարկներ։ Պարոն Բաբաջանյանը Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ էր, գիտեր այդ մասին և երբևէ չի հայտնել որևէ մտահոգություն և նա գիտեր, որ մենք դեռևս գարնանը բանակցում էինք այս հարցի շուրջ նախագծի հեղինակի հետ։ Ամեն ինչ եղել է բաց, թափանցիկ, քաղաքական և համագործակցային։

Ավելին՝ երբ ես ամբիոնից ելույթներ էի ունենում խորհրդարանական ընդդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածության մասին, Լուսավոր Հայաստանի համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը լուռ լսում էր և միգուցե ողջունում է՞ր․․․

Հ․Գ. Հորդորում եմ, խնդրում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ և լիբերալ մոտեցումներն ու վարքագիծը։ Յուրաքանչյուր ապատեղեկատվություն համարակալվելու է։

Անի ՍԱՄՍՈՆՅԱՆ
ԱԺ պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30