Ամեն բան պետք է հանգի նրան, որպեսզի արցախյան հակամարտությունը լուծվի: Ինչպես հաղորդում է Trend ադրբեջանական գործակալությունը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովայի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա շատ ծանր և չլուծված իրավիճակի պատճառով ամեն բան պետք է տանել այն ուղղությամբ, որ այս բարդ և հնացած խնդիրը լուծվի:
Գերատեսչության խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանը պատասխանատվությամբ իրականացնում է արցախյան հակամարտության հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ստանձնած պարտավորությունները:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ