Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբի դեմքով իրավապաշտպան կազմակերպություններն այլ շահեր են հետապնդում, նրանք, մեղմ ասած, արդար չեն». ՊՆ մամուլի խոսնակ

Սեպտեմբեր 13,2019 14:26

Լրագրողի հարցին, թե ըստ իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցի, այս տարվա առաջին կիսամյակի վիճակագրության համաձայն՝ խաղաղ պայմաններում ավելի շատ զոհեր ունենք, քան հակառակորդի գործողությունների արդյունքում՝ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Զինված ուժերը շատ մեծ կառույց է: Ամեն օր սկսած հասարակ սերժանտից, որը սերժանտական դպրոցը նոր է ավարտել ու պատասխանատու է իր ջոկի համար, վերջացրած Գլխավոր շտաբի պետով ու պաշտպանության նախարարով, ամեն ինչ ամեն օր անում են, որ մեկ հոգու մատն անգամ փուշ չմտնի: Բայց մի քանի տասնյակ հազար մարդ մի քանի տասնյակ հազար մարտական ու տրանսպորտային տեխնիկա, հրաձգային զենք ու հրանոթ է շահագործում: Այս պարագայում, ցավոք, այդ ամեն ինչը զրոյացնել շատ դժվար է: Մարդիկ օր ու գիշեր աշխատում են:

Իրավապաշտպան կառույցներ ասածի մեծ մասը զբաղվում է ուրիշ բանով: Ոչ թե առողջ վերլուծություններ է անում ու գնահատականներ տալիս, այլ ուրիշ շահեր է հետապնդում: Այլ եզրակացություններ են կառուցում, որպեսզի հասարակության մեջ այլ տպավորություններ մնան: Թող իրենք ինձ աշխարհի մի պետության մի օրինակ բերեն, որտեղ կիսապատերազմական, գերլարված, զորախմբերի շարժով, զորավարժություններով, առաջնագծի խրամատային իրավիճակ է եւ որեւէ զոհ չկա՝ ոչ ինքնասպանությունից, ոչ տրանսպորտային փոխադրումներից, ոչ զորավարժություններից, ոչ հիվանդություններից: Թող մեկ օրինակ բերեն: Ես զոհերը չեմ արդարացնում: Որովհետեւ, երբ այդ զոհերը տեղի են ունենում, ընտանիքի անդամներից հետո հաջորդը, որ շատ լուրջ սթրեսներ են կրում, խնդիրներ են ունենում իրենց ներսում, օրենքի հետ, իրենց շրջապատի, ղեկավարների ու ենթակաների հետ, զինվորականներն են, հրամանատարները: Այնպես որ, սրբի դեմքով այդ հասարակական իրավապաշտպան կազմակերպությունները ուղղակի արդար չեն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30