Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Եթե Ձեր տան կատուն որոշի Ձեր մկանը բռնել, վստահեցնում եմ, Դուք չեք ենթարկվի քրեական պատասխանատվության. Նաիրա Զոհրաբյանը՝ Արմեն Փամբուխչյանին

Սեպտեմբեր 13,2019 13:46

ՀՀ ԱԺ-ում քրեական օրենսգրքում լրացում կատարելու և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն ակտիվորեն արձագանքեցին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին: Նա ներկայացրեց էր նախագիծը, որը հեղինակել են ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները և որով քրեականացվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը:

Նաիրա Զոհրաբյանը օրինագծի վերաբերյալ ԱԺ ամբիոնից հայտարարեց. «Այս օրինագծով նախատեսվում է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքի համար նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից 300-ապատիկի չափով տուգանք կամ կալանք մեկից երեք ամսով առավելագույնը մեկ տարի ժամկետով ազատազրկմամբ»:

Հիմնավորելով նախագծի կարևորությունը՝ Նաիրա Զոհրաբյանն իր փորձից մի դրվագ ներկայացրեց. «Եղել եմ Սեն Ժամոն քաղաքի մի բուժական սրճարանում: Այդտեղ կային կենդանիներ, աուտիզմով հիվանդ և ընդհանրապես տարբեր խեղումներ, շեղումներ, հաշմանդամություն ունեցող երեխաներ: Նրանց բերում էին, և իրենք փորձում էին հաղորդակցվել կենդանիների հետ, և դա բուժման մեթոդ էր»:

Նաիրա Զոհրաբյանի խոսքերին արձագանքեց ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը. «Նախ, տիկի՛ն Զոհրաբյան, շատ կխնդրեմ, որ պաշտպանելով կենդանիներին՝ էլ երբեք ԱԺ ամբիոնից աուտիզմ ունեցող երեխաներին խեղումներով և շեղումներով չասեք: Շնորհակալ եմ դրա համար: Ողջունում եմ օրինագիծը: Ինձ հետաքրքիր է Ձեր կարծիքը, երբ ավելի շատ ազատություն պահանջող և ազատության բացակայության պայմաններում տնական պայմաններում և այգիներում են պահում արջերին, առյուծներին»:

 

Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ վիրավորական բան գտաք աուտիզմով հիվանդ երեխաների հետ կապված իմ խոսքերում: Ընդհանրապես բոլոր երեխաների հանդեպ ընդհանրապես սեր ու հարգանք ունեմ: Վատ եմ վերաբերվում և պատահական չէ, որ Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հետ հիմա քննարկում ենք և միգուցե ինքս հանդես գամ այդ օրենսդրական նախաձեռնությամբ կենդանիների պահման հատուկ պայմանների հարցով: Այսօր շատերն են պահում կենդանիներ, և մեկ-երկու դեպքում է, որ պայմանները համապատասխանում են պահանջներին: Դա համարում եմ դաժան վերաբերմունք, և հիմա փորձելու ենք ստանդարտները բերել պայմանների: Այն մարդիկ, որոնք չկարողանան ապահովել այդ պայմանները, բնականաբար այդ կենդանիներն այդ անձանցից կվերցնեն»:

Քրիստինե Պողոսյանն ասաց, թե իր սուբյեկտիվ կարծիքով՝ մարդիկ պետք է վանդակի միջով անցնեն, գազանները լինեն ազատության մեջ: Ամփոփելով խոսքը՝ հույս հայտնեց, որ օրենքը լրացումներ կունենա, որ սեփական, անձնական տարածքներում, վանդակներում մարդիկ առյուծներ ու արջեր չպահեն:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց, եթե տնային պայմաններում կատուն մուկ կամ առնետ է որսում կամ մկներ են որսում գիտահետազոտական նպատակով, արդյոք այդ դեպքերի համար և՞ս սահմանվելու է քրեական պատասխանատվություն։ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. «Ոչ, եթե Ձեր տանը կա մուկ կամ առնետ, և Ձեր բնակտարածքի հիգիենայի պաշտպանության համար կատուն որոշի Ձեր մկանը բռնել, վստահեցնում եմ, որ այս օրենքի շրջանակում Դուք չեք ենթարկվի ոչ տույժի, ոչ էլ քրեական պատասխանատվության, ոչ էլ Ձեր կատուն կենթարկվի այս օրենքով որևէ պատասխանատվության»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30