Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուս տղամարդկանց 1/3-ն արդարացնում է Խաչատուրյան քույրերի արարքը. հարցում

Սեպտեմբեր 13,2019 13:16

«Լևադա-կենտրոնը» հարցում է անցկացրել Ռուսաստանի բնակիչների շրջանում՝ պարզելու համար նրանց վերաբերմունքը ընտանեկան բռնության և Խաչատուրյան քույրերի գործի նկատմամբ: Ինչպես հաղորդում է RBK-ն, հարցման մասնակիցների 41%-ը արդարացրել է Խաչատուրյան քույրերի արարքը, որոնք անցյալ տարի սպանել էին իրենց բռնության ենթարկած հորը:

Հատկանշական է, որ Խաչատուրյան քույրերին իրենց աջակցությունն են հայտնել հարցմանը մասնակցած կանանց ավելի քան 47%-ը, տղամարդկանց՝ շուրջ 33%-ը:  «Լևադա-կենտրոն»-ի սոցիոլոգ Կարինա Պիպիան կարծում է, որ նման պատկերը պայմանավորված է այն հանգամանքով, որ կանայք ավելի հաճախ են բախվում բռնությանը, քան տղամարդիկ:

Հարցվածների 31%-ը  չի արդարացրել քույրերի արարքը, ևս 30%-ը  չի կողմնորոշվել պատասխանի հարցում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30