Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիքյան. «Նպատակն է՝ որ Հայաստանի անկախացումից հետո զոհված կամ հաշմանդամ դարձած յուրաքանչյուր զինծառայող, կամ նրա ընտանիքը հատուցում ստանա»

Սեպտեմբեր 13,2019 13:12

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը գործունեություն ծավալում է ավելի քան երկու տարի՝ 2017 թվականի հունվարի 1-ից:

2017 թվականի հունվարի 1-ից այս կողմ հիմնադրամը հատուցել է զոհված եւ հաշմանդամ դարձած ավելի քան 370 զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների:

Կատարվել է ավելի քան, 1,3 միլիարդ դրամի հատուցում:

Հիմնադրամն իր մուտքերը ստանում է Հայաստանում եւ Արցախում աշխատող յուրաքանչյուր քաղաքացու վճարվող ամսական 1000 դրամներով:

Այս ընթացքում հավաքագրվել է ավելի քան 18 միլիարդ դրամ:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը ասաց, որ իրենք ունեն հատուցումների երկու խումբ: «Մենք հատուցումներ ենք կատարում ինչպես մարտական հերթապահություն կատարելիս կամ հատուկ առաջադրանք կատարելիս զոհված զինծառայողների ընտանիքներին, այնպես էլ այն զինծառայողներին, որոնք նույն պայմաններում վիրավորվել եւ ստացել են 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն: Օրենքը երբ ընդունվեց, ասում էր, որ հատուցումները պետք է կատարվեն 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի համար: Եվ դրանք մենք կատարում ենք: Բայց ժամանակի ընթացքում, մասնավորապես՝ անցած տարի, տեսանք, որ այն գումարները, որ կարողանում ենք հավաքագրել, հնարավորություն են տալիս հատուցումներ կատարել նաեւ 2015/2016 թվականների դեպքերի համար: Եվ հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը որոշում կայացրեց հատուցում կատարել նաեւ այդ թվականների, ներառյալ՝ ապրիլյան պատերազմը, զոհերի եւ հաշմանդամություն ձեռք բերածների օգտին, ինչը մենք կատարում ենք 2019-ի ընթացքում:

Այս տարի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը եւս մի կարեւոր որոշում ընդունեց՝ հատուցումներ կատարել 2008-ից 2014 թվականների դեպքերի մասով: Այսինքն, մենք աստիճանաբար ետ ենք գնում եւ ուզում ենք հասնել բոլոր այն դեպքերին, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի հունվարի 1-ից առաջ: Սա մեր գլխավոր նպատակներից մեկն է՝ հասնել այն բանին, որ ինչ-որ պահից չունենանք Հայաստանի անկախացումից հետո կամ նույնիսկ դրանից առաջ զոհված կամ հաշմանդամ դարձած որեւէ զինծառայող, որը  կամ որի ընտանիքը հատուցում չի ստացել: Սա համբերատար կատարելիք տիտանական աշխատանք է, որ միասին անում ենք Պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ»,-ասաց Վարուժան Ավետիքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30