Չի քննարկվում ՀԱՊԿ-ում Ադրբեջանի որևէ կարգավիճակի հարց, հայտարարել է այդ կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը, լրագրողների հետ խոսելով ՀԱՊԿ կանոնադրության մեջ կատարվող փոփոխության մասին: Ռուսաստանի նախաձեռնությամբ՝ ՀԱՊԿ կանոնադրության մեջ ներառվում է դիտորդի և գործընկերոջ կարգավիճակի հնարավորություն: Օրերս Հայաստանի խորհրդարանը հավանության արժանացրեց այդ փոփոխությունը:
Հայաստանում հարցը առաջացրել է քննարկումներ Ադրբեջանի թեմայով: Կա տարածված կարծիք, որ գործընկերոջ կարգավիճակ Ռուսաստանը ցանկանում է սահմանել Ադրբեջանի համար, նրան ՀԱՊԿ ներգրավելու նկատառումով: Այստեղից էլ բխեցվում է համապատասխան եզրահանգում, թե դա ինչպիսի փոխկապակցվածություն ունի արցախյան հարցի, դրանում իրավիճակի փոփոխության, ՌԴ քաղաքականության և այլնի հետ:
Սակայն խնդիրն այն է, որ մինչ այժմ պաշտոնական բարձր որևէ մակարդակում չի շոշափվել Ադրբեջանի ՀԱՊԿ անդամակցության խնդիր: Այդ մասին չի խոսել Մոսկվան, այդ մասին չի խոսել Բաքուն: Ադրբեջանը թեման իհարկե շոշափել է, պատգամավորական և փորձագիտական, մեդիա մակարդակում: Ընդ որում դա տեղի էր ունենում 2018 թվականի օգոստոսին, երբ պետք է Սոչի այցելեր և սեպտեմբերի 1-ին Պուտինի հետ հանդիպեր Ալիևը:
Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Ալիևն անշուշտ փորձում էր հասկանալ իրավիճակն ու ՌԴ դիրքորոշումը, թերևս տարակուսած լինելով, որ Ռուսաստանը բավականին լոյալ է վերաբերել այդ հեղափոխությանը և իշխանափոխությանը, ինչը, որպես քաղաքական գործընթաց, խորթ է եվրասիական տարածության ամբողջատիրական համակարգերի համար: Ալիևը այդ հեղափոխությամբ հայտնվել էր բավականին շփոթված վիճակում, եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ դրանից դեռևս ամիսներ առաջ նա փոխել էր Ադրբեջանի նախագահի հեթական ընտրության ժամկետը, հոկտեմբերի հերթականի փոխարեն արտահերթ ընտրություն նշանակելով ապրիլին:
Կարդացեք նաև
Արամ ԱՄԱՏՈՒՆԻ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում