Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պարո՛ն Պետրոսյան, սա ի՞նչ մուննաթ-զուննաթ էր. Արարատ Միրզոյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Սեպտեմբեր 13,2019 12:23

ՀՀ ԱԺ-ում քննարկվում էր քրեական օրենսգրքում լրացում կատարելու և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որով քրեականացվում է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը:

ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հորդորեց պատգամավորներին պոզ ու պոչ չկպցնել կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնելու մասին իրենց ներկայացրած նախագծին:

Այս ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արտահերթ ելույթ ունեցավ: Նա հայտարարեց. «Ես ճիշտն ասած խոսելու մտադրություն չունեի, բայց պարոն Պետրոսյան, սա ի՞նչ մուննաթ-զուննաթ էր: Ես տեսնում եմ անկեղծ մտահոգություն բարձրացրած բոլոր հարցերի վերաբերյալ ու ընդունել խնդրի առարկան հնարավորինս կարգավորող օրինագիծ, որ չլինեն «լազեյկաներ», որ մարդը անի իր դաժանությունը և ասի՝ կներեք, ծիսական էր: Կամ համապատասխան ծառայությունները առնետների թույնը լցնում են, պայթում են, և չլինի գանք, ասենք՝ սա դաժանություն է, և համապատասխան սանիտարահիգիենիկ խնդիրները հոգացող ծառայողների աշխատողները գնան դատվեն այդ օրենքով»:

ՀՀ ԱԺ նախագահը, դիմելով Գևորգ Պետրոսյանին, ասաց, թե ի՞նչ կանխավարկած է, տեսնել ծաղր։ Ու ընդհանուր դիտարկում արեց, որ իրենց բոլոր ելույթներում մի տեսակ մուննաթ են գալիս:

Այնուհետև Գևորգ Պետրոսյանին խնդրեց նիստի ավարտից հետո իր կողքին նստած գործընկերներին հարցնել՝ արդյոք այդ մուննաթ տեղի՞ն է:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30