Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. Իշ­խա­նու­թյուն­նե­րը, գլո­բալ ա­ռու­մով, ոչ մի ո­լոր­տում ա­ռա­ջըն­թաց չեն ար­ձա­նագ­րել. «Իրատես»

Սեպտեմբեր 13,2019 11:48

Քա­ղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱ­ՐՅԱ­ՆԻ կար­ծի­քով՝ իշ­խող քա­ղա­քա­կան թի­մը հետ­հե­ղա­փո­խա­կան էյ­ֆո­րիա­յի տակ է մնա­ցել ու ա­նընդ­հատ նշում է, թե ժո­ղովր­դի վս­տա­հու­թյան 80 տո­կոսն է վա­յե­լում. հա­վա­նա­բար, նկա­տի ու­նեն մեկ տա­րի ա­ռաջ Երևա­նի ա­վա­գա­նու ու դեկ­տեմ­բե­րին տե­ղի ու­նե­ցած ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րը: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նա իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին խոր­հուրդ տվեց «պրի­մի­տի­վու­թյու­նը» չփա­թա­թել ժո­ղովր­դի վզին ու մա­թե­մա­տի­կա­կան պարզ հաշ­վարկ կա­տա­րել. ե­թե 2018-ի մա­յի­սից մինչև 2018-ի դեկ­տեմ­բեր իշ­խա­նու­թյան վար­կա­նի­շը ո­րո­շա­կիո­րեն ան­կում էր ապ­րել, ա­պա այդ նույն չա­փա­նի­շով՝ մինչև հի­մա որ­քա­նո՞վ նվա­զած կլի­նի:

-Պա­րո՛ն Համ­բա­րյան, մի խումբ քա­ղա­քա­կան տե­սա­բան­ներ թեժ ա­շուն են կան­խա­տե­սում, իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն էլ ա­սում են, թե դա կեղծ օ­րա­կարգ է: Դու՞ք ինչ եք կար­ծում:

-Ոչ միայն թեժ ա­շուն, այլև թեժ էր ա­մա­ռը, և այդ գոր­ծըն­թաց­նե­րի մեղ­մա­նա­լու հա­մար որևէ նա­խադ­րյալ չկա: Պա­րոն Փա­շի­նյա­նի թի­մա­կից­նե­րը ոչ թե պետք է ա­սեն, թե թեժ ա­շուն չի լի­նե­լու, այլ պետք է այն­պես գոր­ծեն, որ թեժ ա­շուն իս­կա­պես չլի­նի: Ամ­բողջ ամ­ռան ըն­թաց­քում վար­չա­պե­տը զբաղ­ված էր իր ու իր թի­մա­կից­նե­րի սխալ­նե­րի ուղղ­մամբ:

Իշ­խա­նու­թյուն­նե­րը, գլո­բալ ա­ռու­մով, ոչ մի ո­լոր­տում ա­ռա­ջըն­թաց չեն ար­ձա­նագ­րել: Ըն­դա­մե­նը եր­կու ո­լոր­տում մի­նի կամ լո­կալ հա­ջո­ղու­թյուն է նկատ­վել: Դրան­ցից մե­կը զո­րա­մա­սե­րում սնն­դի կար­գի փո­փո­խու­թյունն է, որն այս պա­հի դրու­թյամբ ներ­մուծ­վել է ըն­դա­մե­նը 16 զո­րա­մա­սում:

Երկ­րորդն այն է, որ ամ­ռան ըն­թաց­քում ո­րոշ մար­զե­րում ճա­նա­պար­հա­շի­նա­րա­րա­կան լայ­նա­մասշ­տաբ աշ­խա­տանք­ներ էին տար­վում: Բայց դա էլ կի­սատ է մնա­ցել, ո­րով­հետև վեր­ջին շր­ջա­նում երթևե­կել եմ ՀՀ մի քա­նի մար­զե­րում ու ար­ձա­նագ­րել՝ միջ­պե­տա­կան ճա­նա­պարհ­նե­րի շի­նա­րա­րու­թյու­նը գրե­թե կանգ­նած է:

Հե­տ­հե­ղա­փո­խա­կան եր­կր­նե­րում հա­սա­րա­կու­թյու­նը չի նս­տում ու սպա­սում, թե իշ­խա­նու­թյուն­ներն ինչ­պես են ի­րենց գոր­ծած սխալ­նե­րի վրա կա­ռա­վա­րել սո­վո­րում:

Ինչ վե­րա­բե­րում է աշ­խա­տա­վար­ձե­րի բարձ­րաց­մա­նը, ա­պա այն շատ դեպ­քե­րում բլեֆ է: Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց, որ ոս­տի­կա­նու­թյան աշ­խա­տա­կից­նե­րի աշ­խա­տա­վար­ձը 20 տո­կո­սով բարձ­րաց­րել է, բայց դա հե­ռու է ի­րա­կա­նու­թյու­նից, քա­նի որ մինչ այդ ոս­տի­կան­ներն ա­մեն ե­ռամ­սյա­կը մեկ ի­րենց աշ­խա­տա­վար­ձին հա­մա­հա­վա­սար հա­վե­լավ­ճար էին ստա­նում: Որևէ նշա­նա­կա­լի հա­ջո­ղու­թյուն, խո­շոր ձեռք­բե­րում չկա ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, ներդ­րում­ներ գրա­վե­լու, տն­տե­սու­թյան զար­գաց­ման և այլ­նի ա­ռու­մով: Նրանք ի­րա­վունք չու­նեն խո­սե­լու ամ­բողջ ժո­ղովր­դի ա­նու­նից, ա­նընդ­հատ մեջ­բե­րե­լու 10 ա­միս ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­ներն ու դեռ մի բան էլ հայ­տա­րա­րե­լու, թե՝ քան­զի ժո­ղո­վուրդն է մեզ ընտ­րել, ա­պա ի­րա­վունք չու­նի ան­վս­տա­հու­թյուն հայտ­նե­լու:

Օ­րերս Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նը լրագ­րող­նե­րին ա­սել էր, թե ի­րենք սկ­սել են լուրջ աշ­խա­տել. հե­տաքր­քիր է՝ բա մեկ տա­րի ին­չո՞վ էին զբաղ­ված: Պա­րոն Մա­րու­թյա­նին խոր­հուրդ կտամ դի­տել իր նա­խընտ­րա­կան տե­սա­հո­լո­վակն ու նշել, թե այն­տեղ ա­ռանձ­նաց­վող խն­դիր­նե­րից՝ աղ­բա­հա­նու­թյուն, վե­րե­լակ­նե­րի փո­խա­րի­նում, հան­րա­յին տրանս­պոր­տի բա­րե­լա­վում և այլն, քա­նի­սի՞ն են լու­ծում տվել, ի՞նչ քայ­լեր ձեռ­նար­կել: Եվ թող չփոր­ձեն ի­րենց ան­գոր­ծու­թյու­նը բա­ցատ­րել քա­ղա­քի մե­ծա­մասշ­տա­բու­թյամբ, ա­մոթ է: Տո­կիոն ու­նի 36 մլն, Մոսկ­վան՝ 16 մլն, Լոն­դո­նը՝ 10 մլն բնակ­չու­թյուն, և այս­պես շա­րու­նակ, բա որ այդ քա­ղաք­նե­րի են­թա­կա­ռուց­վածք­ներն ու պա­հանջ­ներն ու­սում­նա­սի­րեն, ի՞նչ են ա­նե­լու:

Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30