Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ամուլսարի հանքավայրը շահագործել-չշահագործելու շուրջ ծավալված կրքերն ակնհայտորեն զուտ բնապահպանական չեն եւ ակտիվորեն շահարկվում են այն ուժերի կողմից, որոնք ձգտում են թուլացնել գործող իշխանություններին. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 13,2019 11:34

Ամուլսարի հանքավայրը շահագործել-չշահագործելու շուրջ ծավալված կրքերն ակնհայտորեն զուտ բնապահպանական չեն եւ ակտիվորեն շահարկվում են այն ուժերի (ինչպես ներքին, այնպես էլ արտաքին) կողմից, որոնք ձգտում են առիթն օգտագործելով՝ թուլացնել գործող իշխանություններին։ Առիթն իսկապես հարմար է, որովհետեւ մի կողմում իբր մեր ոչնչացվող բնությունն է ու սերունդների ապագան, իսկ մյուս կողմում՝ գերտերությունների շահերն ու իբր իրենց նախընտրական խոստումներից հրաժարված իշխանությունները։ Ընդ որում, իշխանությունների՝ «նախընտրական խոստումներից հրաժարվելու» եւ «սկզբունքներին դավաճանելու» մասին ավելի ու ավելի հաճախ է խոսվում, քանի որ ռացիոնալ դաշտում իշխանությունների ներկայացրած փաստարկներին հակադարձելը բավականին բարդ է։

Իսկ խորհրդարանական ընտրություններից առաջ ի՞նչ էր խոստանում ավելի քան 70 տոկոսանոց վստահության քվե ստացած «Իմ քայլը» դաշինքը կոնկրետ բնապահպանության եւ հանքարդյունաբերության ոլորտներում։ Երեւի արժե «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրի այդ կետը մեջբերել բառացիորեն։ «Բնապահպանության ոլորտում մեր տեսլականը հիմնվում է շրջակա միջավայրի համալիր պահպանման, վերականգնման, բարելավման եւ ողջամիտ օգտագործման սկզբունքների վրա։ Գիտակցելով մեր պատասխանատվությունը գալիք սերունդների ճակատագրի նկատմամբ՝ որդեգրելու ենք բնական ռեսուրսների գերշահագործման եւ ապօրինի օգտագործման բացառման, շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու սկզբունքները»։

Պարզ ասած՝ «Իմ քայլը» դաշինքը խոստացել է կարեւորել բնապահպանական խնդիրները, նվազագույնի հասցնել ռիսկերը, ընդերքը շահագործել ողջամտորեն եւ բացառել ընդերքի ապօրինի օգտագործումը։

Իսկ հիմա՝ հարց. Ամուլսարի դեպքում կոնկրետ ո՞ր կետով են իշխանությունները «ետ կանգնում իրենց նախընտրական խոստումներից»։ Ամուլսարի շահագործումն ապօրինի չէ (նախկին իշխանությունները տվել էին այդ թույլտվությունը, իսկ Լիդիանի գործունեությունն ապօրինի ճանաչած որեւէ ատյանի դատարանի որոշում կարծես թե չկա), Հայաստանի իշխանություններն էլ, ինչպես եւ խոստացել էին, իրենցից կախված ամեն ինչ անում են՝ շրջակա միջավայրի վրա ունեցած բացասական ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար (սրանում, վստահ ենք, որևէ մեկը չի կասկածում)։

Ավելին՝ իշխանությունները լրացուցիչ հետազոտություն էին պատվիրել եւ հասել են նրան, որ Լիդիանը խոստացել է 16 կետերով մեղմացնել շրջակա միջավայրի վրա հանքավայրի շահագործման հնարավոր ազդեցությունը։ Իսկ եթե ինչ-ինչ գործընթացների արդյունքում պարզվի, որ հանքավայրի շահագործումն օրինականության հետ խնդիրներ ունի կամ «ողջամիտ չի օգտագործվում», կարելի է չկասկածել՝ հանքավայրը չի շահագործվելու։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30