«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասան, բեմադրիչ Վիգեն Ստեփանյանն է։ Նա անդրադարձել է իր կյանքի դժվարին փուլերին, նշել, որ միշտ «լողում է» հոսանքին հակառակ: Բեմադրիչը ճակատագրից դժգոհելու առիթ չունի, սակայն սպասում է անակնկալների։
– Գո՞հ եք ճակատագրից։
– Ընդհանրապես ստեղծագործող մարդն անկուշտ է։ Չկա մեկը, որ կասի. «Այս դերն էլ խաղամ, վերջ, բավական է»։ Նույնը՝ որպես բեմադրիչ. մի ներկայացում անում ես, հաջորդի մասին ես մտածում… Այնպես որ, ես դժգոհելու իրավունք չունեմ, բայց ճակատագրից սպասում եմ անակնկալներ։
– Սիրո՞ւմ եք միայնակ լինել։
Կարդացեք նաև
– Ես սիրում եմ լինել մենակ, երբ դա ինձ պետք է, բայց, առհասարակ, չեմ սիրում մենակությունը, այդպիսի խոսք կա՝ «Մենակ մարդը դռան շուն է…»։
– Ափսոսում եք, որ…
– Որ ոչ մի բանի համար չեմ կարողանում ափսոսալ։ Եթե արել եմ, ուրեմն տեր եմ։ Ափսոսամ, թե ոչ, միեւնույնն է, արել եմ։
– Եվ վերջում՝ հույս ունեք, որ…
– Շատ մեծ հույս ունեմ, որ ազգովի ոտքի կելնենք, մեր երկիրը վերջապես կձերբազատվի ցնցումներից, սեւ եւ սպիտակ գույներից։ Հույս ունեմ, որ յուրաքանչյուրը վերջապես կգիտակցի, որ ամենաբարձր նպատակը երկրի բարեկեցությունն է, ոչ թե այս կուսակցության կամ այն անձի պաշտամունքը։ Այդ ժամանակ բոլորս կդառնանք մի ազգի ներկայացուցիչներ, ոչ թե համակիրներ, կողմնակիցներ, հակառակորդներ…
Զրուցեց Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում