Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյան. Հանձնարարել եմ քննարկել փորձարարական կարգով երեխաների ծննդյան վկայականները անմիջապես բժշկական հաստատությունում տրամադրելու հարցը

Սեպտեմբեր 13,2019 11:06

Պետական համակարգի աշխատանքի արդյունավետության վերաբերյալ հանրության ընկալումներն ու գնահատկանը ձևավորող գործոններից են հանրային ծառայությունների որակից բավարարվածությունը:

Այս առումով կառավարության ծրագրով որպես հիմնական խնդիր ամրագրել ենք պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի արդիականացումը, ավտոմատացումը և թվայնացումը, ծառայությունների մատուցումը «մեկ կանգառ, մեկ պատուհան» և «միայն մեկ անգամ» սկզբունքի կիրառմամբ, ինչը հնարավորություն կտա պետական մարմինների միջև տվյալների փոխանակման շնորհիվ քաղաքացուց ցանկացած տվյալ ստանալ միայն մեկ անգամ։

Բարեփոխումների արդյունքում ակնկալում ենք, որ քաղաքացին չպետք է ծառայություն ստանալու համար այցելի բազմաթիվ պետական մարմիններ, հավաքագրի տարբեր տեղեկանքներ և տեղեկություններ, որոնք արդեն առկա են մեկ այլ պետական մարմնում։ Քաղաքացին պետք է ծառայությունները ստանա իր բնակության վայրին հնարավորինս մոտ սպասարկման գրասենյակից։ Այս առումով արդեն ունենք նշանակալի ձեռքբերումներ։ Շատ ծառայություններ արդեն մատուցում ենք առցանց։ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում սեպտեմբերի 1-ից քաղաքացիները ծառայությունների ստացման կարող են դիմել ցանկացած ՔԿԱԳ բաժին։ Մի շարք ծառայությունների համար քաղաքացիները կարող են դիմել պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորներին։

Միևնույն ժամանակ ոլորտում առկա մյուս խնդիրները լուծելու համար Հանրային կառավարման բարեփոխումների շրջանակներում այս տարի տալիս ենք պետական ծառայությունների ոլորտի բարեփոխումների լայնածավալ ծրագրի մեկնարկը։

Այսպես, հանձնարարել եմ իրավասու մարմիններին պատշաճ կանոնակարգելու երեխաների ծննդյան, ինչպես նաև քաղաքացիների մահվան գրանցման գործընթացը, այս գործընթացներում պարզեցնել վարչարարությունը և բարելավել մատուցվող ծառայությունների որակը։ Մասնավորապես, նախատեսվում է կրճատել ծառայություն մատուցող մարմինների ցանկը, քաղաքացու դիմումի հիման վրա երեխաներին Հանրային ծառայությունների համարանիշ տրամադրել ծնունդը գրանցելիս և ամրագրել ծննդյան վկայականում։ Բացի դրանից՝ նախատեսում ենք, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստի և մահվան դեպքում թաղման նպաստի ստացման համար քաղաքացին պետք է դիմում ներկայացնի՝ առանց սոցիալական մարմիններ այցելելու։

Հանձնարարել եմ նաև քննարկել փորձարարական կարգով երեխաների ծննդյան վկայականները անմիջապես բժշկական հաստատությունում տրամադրելու հարցը՝ առանց քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններ այցելելու։

‼️Շարունակաբար բարելավելու ենք մեր քաղաքացիներին մատուցվող պետական ծառայությունների որակը։

Տիգրան ԱՎԻՆՅԱՆ
ՀՀ փոխվարչապետ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30