Լրահոս
Օրվա լրահոսը

Պարոն Զուրաբյան, իսկ ինչո՞ւ պատգամավոր եղած ժամանակ մեկ անգամ չվիճարկեցիք այն օրերի ՍԴ օրինակարգության հարցը. «Հրապարակ»

Սեպտեմբեր 13,2019 11:18

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը Մարտի 1-ի դատավարության վերսկսման նախօրյակին գնաց «Ա1+»-ի եթեր եւ զարգացրեց իրենց հեղինակած տեսությունը, որից մինչ օրս ո՛չ իրենք եւ ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանն է գլուխ հանել։ Այդ տեսությամբ վիճարկվում է Սահմանադրական դատարանի լեգիտիմության, այլ խոսքով՝ օրինակարգության հարցը, բայց, ավաղ, ո՛չ կոնգրեսական Զուրաբյանը եւ ո՛չ էլ նոր իրավական համակարգ ու նոր արդարադատություն ստեղծող Փաշինյանը ոչինչ չունեն իրենց ձեռքի տակ՝ ՍԴ-ի լեգիտիմության պակասի թեզը հիմնավորելու համար։

Լեւոն Զուրաբյանը պնդում է, որ այս ՍԴ-ն, որ Սահմանադրությանը հակասող է ճանաչել ՀՀ երկրորդ նախագահի կալանքը, լեգիտիմ չէ։ Բայց քանի որ չկան պարոն Զուրաբյանի խոսքերը հաստատող հիմքեր, ենթադրում եմ, որ լեգիտիմ կլիներ այն ՍԴ-ն, որ կորոշեր ամրապնդել կալանքն ու այն դարձնել ցմահ։

Լեւոն Զուրաբյանը բողոքում է՝ էս ի՞նչ է, ՍԴ-ն ցմահ անդամներ ունի, դա չի կարելի այդպես թողնել… Եվ այդ պահին հիշում ես, որ ՀԱԿ-ն այն ուժն է եղել, որ, կարելի է ասել, ՍԴ-ից դուրս չէր գալիս իր գանգատներով։ Պարոն Զուրաբյան, իսկ ինչո՞ւ պատգամավոր եղած ժամանակ Ձեր կոտրած միկրոֆոնով մեկ անգամ չվիճարկեցիք այն օրերի ՍԴ օրինակարգության հարցը։ Ամեն ինչ ՕՔ էր, այո՞, Գագիկ Հարությունյանն էր այնտեղ նստած։ Հասկացե՞լ եք, գոնե, թե նա ինչու հեղափոխությունից հետո ափալ-թափալ հավաքեց իրերն ու գնաց։ Գնաց, որ Հրայր Թովմասյանի օրը չընկնի ու չիմանա ինչ անել ոչ մի կերպ չօրինակարգացող հեղափոխական իշխանությունների եւ այդ իշխանություններին օրենքի ու պետության վրա «քսի» տվողների հետ։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30