Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու դեպքում, հնարավոր էր խնայել առնվազն 2,7 մլն դրամ. Մանե Թանդիլյանը՝ ցեմենտի ձեռքբերման մասին ՊՆ-ի պարզաբանման վերաբերյալ

Սեպտեմբեր 13,2019 10:06

Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՊՆ-ի կողմից թանկ գնով մեկ անձից ցեմենտի ձեռքբերման հարցի կապակցությամբ ցանկանում եմ փաստել հետևյալը՝ հաշվի առնելով նաև պաշտպանության նախարարի պատասխանը և ՊՆ պարզաբանումը՝

• ՊՆ պարզաբանմամբ Արարատ ցեմենտի կողմից վաճառվող ցեմենտի գինը կազմում է 44,000 դրամ, այնինչ գործարանի կողմից 20.12.2018թ. հայտարարվել է գնի նվազեցման մասին՝ սահմանելով 40,000 դրամ: Ակնկալում եմ ընկերության պարզաբանումը,
• ՊՆ պարզաբանմամբ էլեկտրոնային աճուրդի համակարգը խափանվել է, որի պատճառով կազմակերպվել է մեկ անձից գնում: Համակարգի պարբերաբար խափանման մասին մտահոգություններ են արտահայտել նաև մի շարք տնտեսվորողներ, որը ունի լրացուցիչ պարզաբանման կարիք,
• Մեկ անձից գնման առանձնահատկությունը կայանում է նրանում, որ գնորդը իրավունք ունի մեկ անձից գնումը իրականացնել գնման հրավերի միջոցով, այսինքն ուղարկել հրավեր ցանկացած ընկերության, որը վաճառում է գնվող ապրանքը, ինչը այս պարագայում չի իրականացվել,
• Արդյունքում, գործընթացը ավելի արդյունավետ կազմակերպելու դեպքում, հնարավոր էր խնայել առնվազն 2,7 մլն դրամ (40,000 դրամի դեպքում՝ 5,6 մլն դրամ),
• Գնումների համակարգում առկա խնդիրները շարունակում են մնալ առաջնային, ինչը հանդիսանում է պետական ծախսերի թերակատարման պատճառներից մեկը:

Մանե ԹԱՆԴԻԼՅԱՆ
ԱԺ պատգամավոր

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30