Իրանական Press TV հեռուստաալիքը ռեպորտաժ է ներկայացրել Հայաստանի մասին: «Հինավուրց երկրի մաքուր օդը, լեռները, տարածաշրջանում անվտանգ և հյուրասեր երկրի կարգավիճակն են գրավում Հայաստան այցելող զբոսաշրջիկներին: Իրանը և Հայաստանը վայելում են բարեկամական կապեր, Երևանը հույս ունի, որ դրանք նոր մակարդակի կհասնեն, մասնավորապես Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումից հետո»,-ասվում է ռեպորտաժում:
Լրագրողը նաև նշում է, որ կան ճարտարապետական մի շարք հուշարձաններ, որոնք հիշեցնում են Հայաստանում իրանական ներկայության մասին, այդ հուշարձաններից մեկն էլ Երևանում գտնվող Կապույտ մզկիթը, որը կառուցվել է շուրջ 250 տարի առաջ:
Ռեպորտաժում հիշատակվում է նաև Bloomberg-ի՝ ավելի վաղ հրապարակված վարկանիշը, ըստ որի Հայաստանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականն այն երկրների շարքում, որտեղ 2018թ. զբոսաշրջությունը զարգացել է ամենաարագ տեմպերով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև