Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ

Սեպտեմբեր 13,2019 00:43

Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են ԱԳՆ՝ ֆրանսիացի խորհրդարանականների Արցախ կատարած այցի պատճառով: Ինչպես հաղորդում է haqqin.az-ը՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը, Ադրբեջանի ԱԳՆ-ը դատապարտել է ֆրանսիացի խորհրդարանականների այցը Արցախ:

Բողոքի նոտայում նշվում է, որ նման այցերը «խափանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այդ թվում՝ Ֆրանսիայի ջանքերը՝ ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը»: Ադրբեջանի ԱԳՆ-ը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է արել խիստ միջոցներ ձեռնարկել՝ խորհրդարանականների այցերը դեպի Արցախ կանխելու համար:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին եռօրյա աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն էր ժամանել Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակությունը (լուսանկարում):

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30