Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Բաղդասարյանը ազատվել է Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց՝ այն ոչ պատշաճ իրականացնելու կապակցությամբ. ԱԳՆ

Սեպտեմբեր 13,2019 00:34

«Մի նկարի պատմություն, որը պատճառ հանդիսացավ աշխատանքից հեռացնելու». այս խորագրի ներքո ֆեյսբուքյան օգտատեր Արմեն Մանուկյանը հրապարակել էր հետեւյալ պատմությունը.

«Ապրիլյան իշխանափոխությունից հետո «նոր» Հայաստանում կարծես սովորական է դարձել, որ հասարակության մեջ բաժանարար գծեր են գծվում, և մարդկանց բաժանում են յուրայինների և օտարների: Ու ամենամտահոգիչն այն է, որ իշխանությունն օգտագործում է վարչական լծակներն և իր կոմպլեքսներից, մտասևեռումներից ելնելով` պատժում իրենց համար օտարներին, որոնց միակ մեղքը այն է , որ այդ մարդկանց քաղաքական հայացքները չեն համընկնում իշխող ուժի և նրա առաջնորդի քաղաքական գծի հետ:

Եվ «սիրո և հանդուրժողականության», ըստ ոմանց` «ժողովրդավարության բաստիոն» հանդիսացող Հայաստանում կարծես թե սովորական է դարձել, երբ մարդկանց զրկում են իրենց աշխատանքից միայն այն պատճառով, որ իրենց քաղաքական հայացքները հաճելի չեն գործող իշխանություններին և երկրի վարչապետին: Երկրում ստեղծված իրավիճակն արդեն այն աստիճան աբսուրդի է հասել, որ աշխատանքից հեռացնում են նույնիսկ համացանցում հրապարակված ընդամենը 1 նկարի պատճառով:

Ամիսներ առաջ Անդորրայում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Արա Բաղդասարյանը, ով միշտ ըստ արժանավույնի է գնահատել Ռոբերտ Քոչարյանի ավանդը հայոց պետականության կայացման գործում, ցանկություն հայտնեց հանդիպել երկրի երկրորդ նախագահի հետ: Դիմեց ինձ, և ես նրան հրավիրեցի Ռոբերտ Քոչարյանի և նրա աջակիցների հանդիպմանը, որի ժամանակ մի ուշագրավ լուսանկար է արվել, որտեղ Արա Բաղդասարյանն ու Ռոբերտ Քոչարյանը ձեռնամարտի են բռնվել: Շատ գեղեցիկ և միայն դրական էմոցիաներ առաջացնող նկար ստացվեց, որը, սակայն, հայ-անդորրական հարաբերությունների զարգացման համար մեծ ջանքեր գործադրած Արա Բաղդասարյանի համար ճակատագրական դարձավ: Նկարի համացանցում հայտնվելուց հետո նրան զանգահարեցին ՀՀ ԱԳՆ-ից և հայտնեցին, որ նա ազատված է զբաղեցրած պաշտոնից իր քաղաքական դիրքորոշման պատճառով:

ՀՀ իշխանությունները, փաստորեն, մոռացել են` ինչի համար են ընտրվել: Իսկ եթե մոռացել են, ուրեմն պետք է հիշեցնել, որ ժողովրդի կողմից իրենց պաշտոնների են նշանակվել ոչ թե քաղաքական հայացքների պատճառով մարդկանց հալածելու, այլ երկրում առկա սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար:

Հուսամ, ականատես չենք լինի նրան, որ վաղը «Դուխով» գլխարկ չհագնելու համար մարդկանց պաշտոնանկ կանեն կամ կունեզրկեն»:

«Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս պատմությանը՝ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «Տեղեկացնում ենք, որ Արա Բաղդասարյանը չի հանդիսացել Անդորրայում Հայաստանի Հանրապետության հյուպատոսը (ինչպես նշված է հոդվածում)։ Տեղեկացնում ենք, որ Անդորրայի Իշխանապետության հետ հարաբերությունները համակարգվում են Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կողմից։ Հայտնում ենք, որ Արա Բաղդասարյանը հանդիսացել է Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոս, որը դիվանագիտական ծառայության պաշտոն չէ: Արա Բաղդասարյանը ազատվել է Անդորրայում ՀՀ պատվավոր հյուպատոսի պարտականությունները կատարելուց՝ այն ոչ պատշաճ իրականացնելու կապակցությամբ, որի մասին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության կողմից տեղեկացվել են ինչպես Արա Բաղդասարյանը, այնպես էլ Անդորրայի իշխանությունները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Նման մի «պատուաւոր հիւպատոս» էլ Իսրայէլում ունենք՝ յայտնի գործարար, ոսկերիչ Ցոլակ Մոմջեանը:
    Նա ընդհանրապէս հիւպատոսութեան հետ կապ չունի: «Պեչատը» տուել են ձեռը, ասել են զբաղուի:
    «Հիւպատոսարան» կոչուածը Երուսաղէմի Ատարոտ թաղամասում էր: Դա մի լքուած, քաղաքից կտրուած ու բազում գործարաններով արդիւնաբերական թաղամաս էր՝ հիմնականում արաբ բնակչութեամբ (Ռամալահ տանող ճանապարհին): Համ էլ մի քիչ վտանգաւոր թաղամաս է՝ ցանկալի է տաքսիով գնալ:
    «Հիւպատոս» Մոմջեանը հաւանաբար «հիւպատոսարանի» միակ աշխատակիցն էր ու էդտեղ համարեա չէր էլ լինում: Պիտի նախօրօք զանգես, հետը պայմանաւորուես, որ գայ դուռը բացի: Նորից եմ կրկնում՝ նա ԱԳՆ-ի հետ գրեթէ կապ չունի: Չի բացառւում, որ ներկայիս նախարարի (Զոհրաբ Մնացականեանի) անուն նոյնիսկ չիմանայ էլ:

    Թղթաբանական գործ ծագեց: Հասցէն համացանցում նայեցի ու գնացի: Բայց քանի որ նախապէս չէի զանգել՝ «քոռուփոշման» վերադարձայ:
    Ուրեմն տաքսուց իջայ: Փողոցի մայթերին արաբ երիտասարդներ են կանգնուած: Ես էլ շորտիկով, ուսապարկով, արաբի էլ նման չեմ: Ուրեմն հրեայ ես: Երեւի մտածում էին էս խելառն ո՞վ ա, իրա ոտով էկել ա մեր մօտ: Տաքսին էլ թողեց գնաց. որ էդքանով հասնէին ծեծէին, էդ չոլի մէջտեղը ոչինչ անել չէի կարող:

    Թաւշեայ իրադարձութիւններից 1.5 տարի է անցել: ԱԳՆ-ում եւ մասնաւորապէս դեսպանական հատուածում նոյն բարձիթողի վիճակն է: Դեսպանատները (եթէ տուեալ երկրում կայ) շարունակում են մնալ «զբօսաշրջային ցանկալի ուղղութիւններ» 🙂
    Մեռայ նամակ գրելով, որ Իսրայէլում դեսպանատուն բացէք: Ես ասում եմ՝ ես լսում:

    Յ.Գ. Մի քիչ դանդաղ զարգացէք. չենք հասցնում ձեր յետեւից հասնենք 🙂

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30