Քրիս Հեմֆրիս եւ Քիմ Քարդաշյան
Շատերին թվում է, թե հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն ամբողջ կյանքում երջանիկ ապրում է ռեփեր Քանյե Ուեսթի հետ: Բայց դա այդպես չէ:
Մինչեւ իր երեխաների հորը հանդիպելը, Քարդաշյանն ամուսնացել է երկու անգամ, որոնցից մեկը տեւել է ընդամենը 72 օր:
Քարդաշյանը 2013 թվականին ամուսնացավ բասկետբոլիստ Քրիս Հեմֆրիսի հետ: Հարսանիքը շքեղ էր: Հանդիսությունը ցուցադրվում էր Keeping Up With Kardashians սերիալի շրջանակում:
Կարդացեք նաև
Դրա համար Քարդաշյան ընտանիքին վճարել էին $15 միլիոն, եւս $2,5 միլիոն էլ՝ հանդիսությունից բացառիկ լուսանկարներ անելու իրավունքի համար: Սակայն այս ամենը երիտասարդ ընտանիքի հարատեւման երաշխիք չդարձավ:
Քիմ Քարդաշյանը շուտով ամուսնալուծվելու եւ ամուսնությունը չեղյալ հայտարարելու հայց ներկայացրեց: Այս ամուսնությունով անուն հանած բասկետբոլիստը ցանկացավ օգտվել ստեղծված իրավիճակից ու գումար վաստակել՝ պահանջելով բարոյական փոխհատուցում: Սակայն այդպես էլ ոչինչ չստացավ:
Դենիս Ռոդման եւ Կարմեն Էլեկտրա
Բասկետբոլի աստղը եւ երգչուհին որոշել էին ամուսնանալ 1998 թվականին, մի երկույթից հետո:
Սակայն համատեղ կյանքն ավարտվել էր իններորդ օրը: Կարմենն այնուհետեւ լրագրողներին պատմել է, թե այդպիսի որոշում կայացրել էր առանց մտածելու՝ ալկոհոլի ազդեցության ներքո:
Դենիս Ռոդմանը երկրորդ անգամ ամուսնացել է 2003 թվականին, սակայն այս անգամ էլ ընտանեկան կյանքը չի դասավորվել:
Երկրորդ կինը նրան մեղադրել է բռնության մեջ եւ հայտարարել, թե Կարմենի բախտը բերել է՝ նա արագ է խելքը գլուխը հավաքել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.09.2019