Բրազիլահայ գրոսմայստեր Գրիգոր Սեւագ Մխիթարյանը Խանտի-Մանսիյսկում ընթացող ՖԻԴԵ-ի գավաթի խաղարկության առաջին շրջանից հետո տուն է վերադառնում: Նա դասական շախմատի առաջին երկու պարտիաները ոչ-ոքի էր ավարտել ռուսաստանցի գրոսմայստեր Դմիտրի Անդրեյկինի հետ: Նշանակված թայ-բրեքում Մխիթարյանը 0,5:1,5 հաշվով պարտվեց ու դուրս մնաց հետագա պայքարից՝ պարտվելով 1,5:2,5 ընդհանուր հաշվով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ