Փաստահավաք խմբի նախկին անդամ, մարտի 1-ի գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանն այսօր Քոչարյանի գործով դատավարության ժամանակ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե իր պաշտոնավարումը հանձնելուց հետո այդ 40 օրվա ընթացքում ինչ է կատարվել:
Նրա խոսքով. «20 օրում 12 պաշտպանյալ եմ ունեցել, որոնցից 7-ին մեղադրանք է առաջադրվել, 20 օրում դատարան են ուղարկել՝ անգամ մեր միջնորդությունները քննարկման առարկա չդարձնելով: Այս իրավունքի գերակայություն պահանջող խումբը, այն ժամանակ չկար, որ իրավունքը զարգացներ, թույլ էլ չէին տալու:
20 օր Հայաստանի հանրապետությունում ռազմական դրություն է տիրել, վկաները փախուստի մեջ էին: Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ամբողջ գործը ձախողվել է՝ իր վարած քաղաքականության, ռազմական դրություն մտցնելու արդյունքում։ Ինքս եմ տեսել ինչպես է գործը քննվում»:
Սեդա Սաֆարյանը նաեւ ասաց. «Ինչ վերաբերում է, թե սահմանադրական դատարանի որոշումը վերաբերելի՞ է կալանքի հարցին, թե՝ ոչ, նորից եմ ասում ՝ վերաբերելի չէ այնքանով, որ ՍԴ-ն քննության առարկա է դարձրել գործառույթից բխող անձանց անձեռնմխելիությունը, այսինքն՝ այն գործողությունները, որոնք կատարվել են որպես նախագահի գործառույթի շրջանակում իսկ մենք գործ ունենք ներկա պահին իր գործառույթներից չբխող գործողություն կատարած հանցավոր արարքի մեջ մեղադրվող անձի հետ: Այս տարբերությունը շատ էական է, պետք է հանգեցնի նրան, որ միջնորդությունը մերժվի: Այնպես որ, կողմերը չեն կարող այս որոշումը ինչպես ուզեն՝ մեկնաբանեն»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ