Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Քլոյանը Քոչարյանին՝ «Ինչո՞ւ տասը տարվա մեջ գոնե մեկ անգամ չեք ասել՝ Սերժիկ, արի գործը գոնե ձեւական բացենք-փակենք»

Սեպտեմբեր 12,2019 19:55

Շենգավիթի դատարանում այսօր վերսկսվեց Քոչարյանի եւ նախկին բարձրաստիճան մյուս պաշտոնյաների գործով դատավարությունը: Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել նրա խափանման միջոցը փոխելու համար: Այսօր դատարանը քննարկեց այդ միջնորդությունը:

Կողմերը ներկայացրին իրենց տեսակետները:

Ելույթ ունեցան նաեւ Մարտի 1-ի զոհերի հարազատները:
Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանն իր խոսքում դիմեց Ռոբերտ Քոչարյանին ասելով. «Դուք Սերժ Սարգսյանի հետ մտերիմ եք եղել, մի հող ու ջրի մարդ եք, ի՞նչն էր խանգարում, ինչո՞ւ տասը տարվա մեջ գոնե մեկ անգամ չեք ասել՝ Սերժիկ, արի գործը գոնե ձեւական բացենք-փակենք: Ձեւականորեն գոնե երկու «պրապրշիկի» դատեիք եւ ասեիր՝ սրանք են մեղավորները, սրանք են սպանել ձեր երեխաներին: Տասը տարի մատը մատիդ չեք տվել, հիմա ասում եք՝ ով է մեղավոր, բացահայտե՞ք, դե դուք բացահայտեի՛ք: Մեր գործերը թոզը վրան դրած դարակներում գցած էր»:

Սարգիս Քլոյանն ասաց, որ բազմիցս եղել է ՀՔԾ-ում եւ ամեն անգամ էլ նոր քննիչներ են եղել. «Ես գրավոր գրել եմ՝ ինչ գիտեմ, ով է իմ երեխին սպանել, մահվան տեղը, ժամը, անուն-ազգանունով, թե որտեղ են գնդակահարել: Անտեսվել է այդ բոլորը:
Սարգիս Քլոյանի խոսքով, ինքը նույնպես մասնակցել է  Մարտի 1-ի ցույցերին եւ տեսել է, որ ժողովուրդը զինված չի եղել. «Ես մի անգամ ասել եմ, որ մարտի մեկի ժամը 9-ը հավասարեցնում եմ 1941 թ-ին: Չեք պատկերացնում վերեւի պաշտոնները, ավտոմատները, հատուկ միջոցները, կիրառեցիք ժողովրդի վրա: Էդ ժամանակ ասում էին՝ ցուցարարները կրակում էին ժողովրդի վրա: Սնայպերներ, չերյոմուխաներ, զենքեր էին բերել ժողովրդի վրա ու ասում էին, թե ժողովուրդն է կրակել»:

Նա, դիմելով Քոչարյանին,  ասաց. «Դուք ասում էիք, որ տղամարդ եք, իհարկե՝ տղամարդ եք: Ուրեմն տղամարդու պես կրեք ձեզ հասանելիք պատիժը»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30