Այսօր Շենգավիթի դատարանի մոտ միջադեպ տեղի ունեցավ. Երբ ավարտվեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը, նրա աջակիցներն ու նրան ընդդեմ ցույց անող քաղաքացիները դատարանի շենքի մոտից հեռանում էին: Քոչարյանի աջակիցները փողոցում հարձակվեցին «Քոչարյան, հանցագործ» վանկարկող մի քաղաքացու վրա, նրանք բռունցքներով եւ ոտքերով հարվածելով այս քաղաքացուն տապալեցին գետնին եւ շարունակեցին ծեծել:
Բռնության ենթարկված քաղաքացին բղավում էր «վախ, ոտքերս ուժեղ ցավում են», նա չէր կարողանում գետնից վեր կենալ: Ոստիկանները միջամտեցին՝ բռնություն գործադրողներին տեղափոխեցին ոստիկանական բաժին, իսկ ծեծի ենթարկված քաղաքացուն էլ շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈւԴԱՂՅԱՆ
Փաշինյանը մի ամբողջ հեղափոխություն արեց առանց կաթիլ արյունի, իսկ Քոչարյանի կողմնակիցներն իրենց իսկական դեմքն են ցույց տալիս։ Ինչպես Քոչարյանն էր ժամանակին մինչև արմունկները արյան մեջ, այս <>էլ են փորձում նրան նմանվել։
Դե արի ու մի ասա,- պրիվետ Ռոբ։