Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Էմմա Հարությունյան. «Պարոն Վանեցյան, եթե ձեր տղան 2 ժամ ուշանա՝ ի՞նչ կանեք»

Սեպտեմբեր 12,2019 18:23

Այսօր կառավարության շենքի մոտ կրկին բողոքի ցույց էր անում Էմմա Հարությունյանը, որն ամեն անգամ իր բողոքի ձայնը տեղ հասցնելու համար Կապանից գալիս է Երեւան: Նա պնդում է՝ իրավապահ մարմինները համապատասխան գործողություններ չեն իրականացնում որդուն գտնելու համար: Տիկին Էմման Aravot.am-ին պատմեց, որ դեռեւս 2011 թվականին որդուն ընկերները տանից դուրս են հրավիրել ու դրանից հետո մայրը որդուն չի տեսել: Իրավապահները որոշել են՝ անհայտ կորած է:

Տիկին Էմման պատմում է. «Հին Հայաստանում՝ 2011-ին, գրիչի հարվածով ոստիկանները գրել են՝ անհայտ կորած: Հեղափոխությունը որ եղավ, ես ուրախացա, մտածեցի՝ արդարություն կլինի, իմ տղային կգտնեն, որովհետեւ Փաշինյանն իմ պատմությունը գիտի, իրեն դեռ ընդդիմադիր եղած ժամանակ հանդիպել եմ, պատմել: Փաշինյանը, որ դարձավ վարչապետ, եկավ առաջին նիստին, ես մոտեցա իրեն, նա ասաց՝ տիկին Էմմա, մինչեւ հիմա ձեր տղային չե՞ն գտել: Ասացի՝ ոչ: Հետո Վանեցյանին տալիս է հանձնարարական, որ իմ երեխային գտնեն, գործը դրեց ԱԱԾ-ի վրա: Պարոն Վանեցյանն աշխատեց, ասաց՝ մինչեւ 2018 թվականի օգոստոսը քո տղան այստեղ կլինի: Սակայն, 2-րդ օգոստոսն է եկել, ոչ մի լուր, ոչ մի խաբար չկա: Հուլիսին ԱԱԾ-ի դռանը հանդիպեցի Վանեցյանին, ասաց՝ ձեռքիս ոչ մի բան չկա, չեմ կարողանում քո տղային գտնեմ: Ոչ մի լուր չունեմ, երանի մի լուր իմանամ, իրենք գիտեն՝ ովքեր են տղայիս տարել, առ այսօր ոչ մի առաջընթաց չկա, ոչ մեկին որ ձերբակալում են, ոչ բռնում»:

Մանրամասն՝ տեսանյութում

Էմմա Հարությունյանը խնդրում է Փաշինյանին, որ Վանեցյանին նորից հանձնարարական տա. «Իրենք գիտեն, ովքեր են կանգնած գործի հետեւում, որ չբացահայտվի, ես էլ գիտեմ: Սերժ Սարգսյանին քանի անգամ հանդիպել եմ, չոքել եմ ոտքերի տակ, խնդրել եմ բացահայտեն: Ոչինչ չեն արել: Հիմա Վանեցյանը ինչի՞ չի ուզում բացահայտի՝ ինձ համար հանելուկ է: Պարոն Վանեցյան, եթե ձեր տղան 2 ժամ ուշանա՝ ի՞նչ կանեք: Ես մայր եմ, խնդրում եմ, զբաղվեք իմ տղայի գործով, ինձ մի ստիպեք ինքնասպանություն գործեմ»,-ասում է տիկին Էմման:

Ապա նա դիմեց Փաշինյանին. «Որպես մայր եմ խնդրում, աղաչում եմ ձեզ, գործադրեք այն ամենը, ինչ հնարավոր է իմ տղային գտնելու համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30