Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Թորոսյան. «Վախենալու խնդիր չունեմ»

Սեպտեմբեր 12,2019 17:10

«Վախենալու խնդիր չունեմ, պարզապես ավելի լարված իրավիճակ թույլ չտալու համար, որն աննախատեսելի հետեւանքներ կարող էր ունենալ, ինչում ես հետագայում համոզվեցի, պարզապես չուզեցա ավելի տհաճ միջադեպ տեղի ունենա»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով Aravot.am-ի այն հարցին՝ արյունաբական կենտրոնում ասուլիսից նախարարի հեռանալը որակվեց որպես փախուստ, ինչո՞ւ չմնացիք եւ չպատասխանեցիք Գեւորգ Թամամյանի հարցերին, ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Մեր այն հարցին էլ՝ այդ տապալված ասուլիսից հետո արդեն լուրեր են շրջանառվում, որ նախարարի պաշտոնանկությունն է նախապատրաստվում, արդյոք նախազգուշացում կամ նկատողություն ստացե՞լ եք, Թորոսյանն այսպես արձագանքեց. «Այդ մասին տեղեկություններ չունեմ, ինչպես տեսնում եք՝ հաճախում եմ աշխատանքի, նկատողություն կամ խոսակցություն ո՛չ հանրային եւ ո՛չ էլ ոչ հանրային չի եղել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Անդրադառնալով իր հայտարարությանը, որ իր դեմ արշավը բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն է կազմակերպել, Թորոսյանն ասաց. «Ես հիմքեր ունեի ասելու, որ նա է թիրախավորել ինձ»: Թե ինչո՞ւ՝ նախարարը չմեկնաբանեց:

Բժշկական համալսարանը հայց է պատրաստում ընդդեմ Թորոսյանի, պնդելով՝ նախարարը չարաշահել է իր լիազորությունները՝ երբ ցանկություն է ունեցել փոխել բուհի հոգաբարձուների խորհրդի կազմը: Այս առնչությամբ էլ նախարարն ասաց. «Ես իմ լիազորությունների շրջանակում եմ գործել: Ես կառավարության անդամ եմ, իսկ կառավարության անդամները լիազորված են որոշում ընդունել, եւ խորհրդի կազմի 8 անդամներին կառավարությունն է նշանակում»:

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի սկանդալային փաստաթղթի հրապարակումից հետո, կենտրոնի տնօրենի՝ ներդրողի ստեղծած ընկերությունում «փայ» մտնելու մասին Թորոսյանի հայտարարությունը կարծես հերքվեց, եւ մենք ականատես չեղանք իրավապահ մարմինների որեւէ գործողությունների. Aravot.am-ի այս դիտարկմանն ի պատասխան Թորոսյանն ասաց. «Իմ տեղեկատվությունը բանավոր է, փաստաթղթերին ծանոթ չեմ, քանի որ, հավանաբար, նախաքննական գաղտնիք է եղել, նույնիսկ չգիտեմ՝ կարճվե՞լ է, թե՞ ոչ: Բայց գիտեմ, որ փայաբաժինը վերադարձվել է ներդրողին, հիմա նա այդ կազմակերպության 100% բաժնետերն է»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30