Շենգավիթի դատարանի առաջ Քոչարյանի եւ նրա՝ ազատ արձակվելուն դեմ քաղաքացիների բողոքի ցույցը շարունակվում է
Մոտ կես ժամ ընդմիջվեց Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունը: Դատարանը նիստն ընդմիջելուց չհայտարարեց, թե դատավարությունը երբ կվերսկսվի: Մինչ դատավարության կողմերը սպասում էին նիստը սկսելուն, Քոչարյանի աջակիցներն ու նրան դեմ քաղաքացիներն իրենց բուռն վանկարկումներով ցույցը շարունակում էին:
Արդեն տեղեկացրել էինք, որ ցուցարարների երկու խմբին ոստիկանները բաժանում են ոստիկանության գազելներով ու ոստիկանական պատով՝ բախումներից խուսափելու նպատակով:
Ցուցարարները սկզբում միմյանց հերթ չտալով էին վանկարկում, երաժշտություն միացնում, սակայն ավելի ուշ իրենց բողոքի ձայնը հերթով էին հայտնում: Նախ՝ Քոչարյանի աջակիցներն էին վանկարկում, որ Ռոբերտ Քոչարյանը հերոս է, պետք է անհապաղ ազատ արձակվի: Երկրորդ նախագահին դեմ քաղաքացիները կարծիք էին հայտնում, որ նա «մարդասպան» է, պետք է «ցմահ ազատազրկվի»:
Քոչարյանի ազատությանը դեմ քաղաքացիները հեղափոխության օրերին նվիրված երգեր էին դնում: Քոչարյանի կողմնակիցներն, ի պատասխան, Սիրուշոյի երգերն էին միացնում:
Ցուցարարների երկու ճակատները մի պահ այնքան համաժամանակյա՝ «սինխրոն» էին աշխատում, որ վանկարկումների արդյունքում ստացվում էր՝ «Քոչարյան՝ հերոս մարդասպան»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ