Այսօր վարչապետ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձ է արել Թեղուտին, պոչամբարին, երկրաշարժին ու բնապահպաններին։
Քանի որ որպես նախաձեռնություն, ինչպես նաև նախաձեռնության անդամներն առանձին միշտ բարձրաձայնել են Թեղուտի խնդրի մասին, կարծում ենք հասցեատեր բնապահպանները նաև մենք ենք։
Ուրախ ենք, որ Վարչապետ Փաշինյանը վերջապես խոսեց Թեղուտի վտանգներից, սակայն նրան խնդրում ենք մեզ թշնամի չդարձնել։
Մեր հետ բանավիճելու փոխարեն՝ հարցի շուրջ դրսևորել համալիր մասնագիտական ու պատասխանատու մոտեցում։
Խնդրում ենք սկայպ-խորհրդակցություններ կազմակերպել Համաշխարհային բանկի կողմից վարձված փորձագետների հետ, ովքեր ուսումնասիրել են Հայաստանի պոչամբարների վիճակը դեռ 2015-2016թթ․, ինչպես նաև Վալեքսի կողմից վարձված միջազգային ինժեներների հետ։
Կարդացեք նաև
Փորձն ապացուցում է, որ նման բաց սկայպ զրույցները կառավարության հետ բավականին լայն իրազեկող ու կողմնորոշիչ դեր կարող են ունենալ ինչպես կառավարության, այնպես էլ հանրության համար։
Համապատասխան մասնագիտական զեկույցները, ինչպես նաև փորձագետների հարցազրույցների հղումները մամուլին տեղադրում ենք ներքևի մեկնաբանություններու:
Հայկական բնապահպանական ճակատ