Ադրբեջանի ոստիկանությունը բռնություն է կիրառել «Ազադլիք» թերթի լրագրող Թեզեխան Միրալամլիի հանդեպ: Ինչպես հաղորդում է Turan գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ին Յասամալի շրջանի դատարանի դիմաց, որտեղ ընթանում էր ընդդիմադիր գործիչներից մեկի դատավարությունը:
Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել հավաքվածների հանդեպ: Երբ Միրալամլին բողոքել է իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու համար, ոստիկանները հրել են նրան, ինչի հետևանքով լրագրողը ընկել է և վնասվածքներ ստացել: Միրալամլին հայտարարել է, որ ոստիկանների կողմից ոչ իրավաչափ ուժի կիրառումը կբողոքարկի դատարանում:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դատապարտել է միջադեպը՝ այն որակելով որպես խոսքի ազատության սահմանափակում:.
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև