Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրող դատախազը Քոչարյանին ազատելու հիմքեր չի տեսնում. դատարանը դեռ որոշում չկայացրեց

Սեպտեմբեր 12,2019 15:43

Այսօր Շենգավիթի դատարանում վերսկսվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը:

Դատարանը քննարկեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանն ու Արամ Վարդեւանյանը, հղում կատարելով մի շարք օրենքների եւ Սահմանադրության հոդվածների, պնդեցին, որ երկրորդ նախագահին կալանքի տակ պահելու հիմքեր չկան:

Մեղադրող կողմը, սակայն դատարանին ներկայացրեց այն հակափաստարկները եւ նախադեպերը, համաձայն որոնց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը պետք է դատարանը մերժի: Մեղադրող դատախազը հայտարարեց, որ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան: Դատախազի այս հայտարարությունը դատարանի դահլիճում բուռն ծափահարություններ առաջացրեց:

Դատական նիստին ներկա են նաեւ Մարտի 1- զոհերի հարազատները եւ Մարտի մեկի գործով տուժողներ:

Այս պահին դատավորը հայտարարել է ընդմիջում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30