Շենգավիթի դատարանում այս պահին ընթանում է Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին բարձրաստիճան այլ պաշտոնյաների դատավարությունը: Դատարանի դահլիճից դուրս, երկու ճակատով տեղի է ունենում բողոքի ցույց: Քոչարյանի աջակիցները բղավում են «Ազատություն հերոսին», Քոչարյանին դեմ քաղաքացիներն էլ պահանջում են ազատազրկել երկրորդ նախագահին՝ վանկարկելով՝ «Քոչարյան մարդասպան»:
Քոչարյանին կողմ եւ դեմ ցուցարարներին բաժանում են ոստիկանական պատն ու ավտոմեքենաները:
Ժամանակ առ ժամանակ ցուցարարները վանկարկումները փոխարինում են բարձր երաժշտությամբ:
Կարդացեք նաև
Երկու կողմն էլ ցույցի է եկել «ազատել անհապաղ», «պրիվետ Ռոբ», «Ազատողը մեղավոր է», «Կուշտունիցա» եւ այլ պաստառներով:
Քոչարյանին դեմ ցուցարարները պաստառներով պարզել էին նաեւ Մարտի 1-ի զոհերի լուսանկարները:
Ցույցի ընթացքում կողմերը միմյանց վիրավորում էին, մեղադրում «մարդասպանին» պաշտպանելու կամ «հերոսին» մեղադրելու համար: Ոստիկանները փորձում էին կրքերը հանդարտեցնել:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ