Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնստանտին Օրբելյանի փաստաբան. «Նախարարությունից չենք ստացել որեւէ հիմնավորված հակափաստարկ»

Սեպտեմբեր 12,2019 14:12

Հուլիսի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն) դատավոր Զարուհի Նախշքարյանի նախագահությամբ սկսվեցին Կոնստանտին Օրբելյանի քաղաքացիական հայցի լսումները, որով նա պահանջում է իրեն Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնից ազատելու 2019թ. մարտի 28-ի հրամանը ճանաչել անվավեր, և վերականգնել այդ պաշտոնում, նաեւ վճարել ֆինանսական փոխհատուցում` հարկադիր պարապուրդի համար:

Դատարանը Կոնստանտին Օրբելյանի հայցի պատասխանող կողմին՝ ՀՀ մշակույթի նախարարությանը պարտավորեցրել է ներկայացնել ապացույցներ։

Aravot.am-ը դատարանում Կոնստանտին Օրբելյանի շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Մարտիրոսյանից հետաքրքրվեց, թե ինչ  փուլում է գործը:

«Դատաքննությունն  ավարտվեց, դատարանը գնաց վճռի կայացման: Վճիռը կհրապարակվի հոկտեմբերի 2-ին, եւ այժմ մենք սպասում ենք արդյունքներին»,-ասաց փաստաբանը:

«Մենք ի սկզբանե գտնում ենք, որ մեր հայցը հիմնավոր է, որովհետեւ այն բոլոր փաստարկները, որ մշակույթի նախարարությունը ներկայացրել է՝ ազատելով պարոն Օրբելյանին պաշտոնից, դրանք էին լեզվի վերաբերյալ պահանջը, ենթադրյալ խախտումները, գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնների անհամատեղելիության նորմը, ենթադրյալ խախտումը, իրեն նշանակման հրամանի ոչ իրավաչափությունը, դրանց վերաբերյալ ունենք մեր փաստարկները, ընդ որում յուրաքանչյուր կետի վերաբերյալ մի քանի փաստարկ: Դրանք դատարան ենք ներկայացրել: Ընդ որում, երեկ նիստին ներկա էր նախարարության ներկայացուցիչը, եւ ըստ էության, ես իրենից երեկ չստացա մեր փաստարկների վերաբերյալ իրենց որեւէ հիմնավորված հակափաստարկ: Այդքանը հաշվի առնելով`  մենք նորից պնդում ենք, որ մեր հայցը հիմնավոր է եւ հույս ունենք, որ արդարադատություն կիրականացվի»,- հավելեց  պարոն Մարտիրոսյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30