Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտին-Նիկոլ Փաշինյան հարաբերությունները չեն կարող միջպետական հարաբերություններում խնդիր առաջացնել. Միքայել Մելքումյան

Սեպտեմբեր 12,2019 13:58

ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը չի կիսում այն կարծիքը, որ հայ-ռուսական միջպետական հարաբերություններում խնդիրներ կան, ինչի մասին անընդհատ ահազանգում են արտախորհրդարանական ուժերի տարբեր ներկայացուցիչներ`դրանք պայմանավորելով նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորված լինելու փաստով: Պատգամավորի տպավորությունները ձեւավորվել են ռուս գործընկերների հետ մշտական աշխատանքային հարաբերությունների արդյունքում: «Չեմ կարծում, որ երկու պետությունների հարաբերությունները  կարող են պայմանավորված լինել մեկ-երկու դրվագով: Մենք ծանր օրեր ենք ունեցել, ապրիլյան պատերազմի օրերը, բայց ամեն երկիր սպասարկում է իր ազգային եւ պետական շահը»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, օրինակ՝ հնարավոր է Վերին Լարսի անցակետի խնդիրը, կամ այլ արտաքին քաղաքական խնդիրներ առաջանան, բայց ՀՀ-ն ՌԴ-ի հետ իր ռազմավարական հարաբերությունները շարունակում է` նկատի ունենալով մեր ազգային եւ պետական շահը: Նաեւ`Հայաստանն ընտրել է իր ճանապարհը եւ դա ԵԱՏՄ-ն է. «Բայց ասել ենք`եւ-եւ է կամ-կամ չէ: Դա նշանակում է, որ լինելով ԵԱՏՄ կազմում լինելը ի հաշիվ այլ հարաբերությունների չէ»:

Միքայել Մելքումյանը չի կարծում նաեւ, որ միջպետական հարաբերությունները կարող են խաթարվել երկրների ղեկավարների միջանձնային հարաբերությունների պատճառով, թեեւ ՀՀ վարչապետի եւ ՌԴ նախագահի հարաբերութունների մասին տեղեկություններ չունի:

Պատգամավորից հետաքրքրվեցինք`ռուս գործընկերների հետ հարաբերություններում Հայաստանի շահն ու դիրքորոշումը ներկայացնելիս նախկինում ավելի՞ կաշկանդված էին, քան հիմա, քանզի, վերջերս, նման դիտարկումներ արվեցին դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների մասով:

Նախօրեին Հայաստանի խորհրդարանում քննարկվում էր նաեւ ՌԴ քաղաքացիներին ռուսական վարորդական իրավունքներով Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու սահմանափակման մասին նախագիծը: Մեր զրուցակիցը համամիտ է`իրականում հակառակ պատկերն է եւ ՀՀ քաղաքացիներն են հիմնականում ՌԴ-ում տաքսի վարում, համենայնդեպս, ոստիկանությունը հստակ վիճակագրություն չի ներկայացրել, թե ՌԴ քանի՞ քաղաքացի է նման գործունեություն ՀՀ-ում ծավալում: Բայց նա չի կիսում տեսակետը, որ, այսպիսով` Հայաստանն ուղղակի ծիծաղելի վիճակում է հայտնվում: Ավելի վաղ ՌԴ դումայի կողմից ընդունված օրենքը, որով սահմանափակվեց հայկական վարորդական իրավունքներով ՌԴ-ում ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, նա քաղաքական խնդիր է համարում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30