Այս պահին Շենգավիթի դատարանում վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուս նախկին պաշտոնյաների, որոնց թվում են ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, Յուրի Խաչատուրովը, գործով դատավարությունը:
Քոչարյանի պաշտպանները ավելի վաղ հայտարարել էին, որ կարծում են այսօր առաջնահերթ կքննվի Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցը:
Նրանք գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին այդ հարցով միջնորդություն էին ներկայացրել: Մինչ այս պահը դեռ հայտնի չէ՝ միջնորդությունը կքննարկվի թե՝ ոչ:
Այս պահին դատավորը ճշտումներ է անում՝ ով որտեղ է ապրում, խնամքին ում ունի եւ այլն:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ