Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կալիֆորնիայի Սենատը վավերացրել է Թուրքիայում ներդրումներն արգելող օրինագիծը

Սեպտեմբեր 12,2019 12:53

Կալիֆորնիայի Սենատը վավերացրել է Թուրքիայում ներդրումներն արգելող օրինագիծը (AB 1320): Օրինագծին կողմ է քվեարկել սենատի անդամներից 33-ը ձեռնպահ՝ 7-ը, դեմ ձայն չի եղել: Օրինագիծը պետք է վավերացվի նաև նահանգապետի կողմից՝ օրենքի ուժ ստանալու համար:

Օրինագիծը, որը ներկայացվել է Կալիֆորնիայի նահանգային օրենսդիր ասամբլեայի անդամ Ադրին Նազարյանի կողմից, արգելում է «Կալֆորնիայի պետական կենսաթոշակային համակարգին» (CalPERS) և «Կալֆորնիա նահանգի ուսուցիչների կենսաթոշակային համակարգին» (CalSTRS) նոր ներդրումներ կատարել կամ թարմացնել գոյություն ունեցող ներդրումները Թուրքիայի կառավարության կողմից թողարկվող և վերահսկվող  արժեթղթերում, պարտատոմսերում՝Հայոց Ցեղասպանությունը պետական մակարդակով ժխտելու համար:

Ադրին Նազարյանի խոսքով՝ Կալիֆորնիան այս կերպ հստակ ուղերձ է հղում Թուրքիային՝ դադարեցնելու Ցեղասպանությունը ժխտելու նենգ արշավը:

CalPERS-ի և CalSTRS-ի անդամները կարող են սառեցնել ներդրումները միայն դաշնային կառավարության կողմից քայլեր ձեռնարկելուց հետո: Հատկանշական է նաև, որ ներդրումները պետք է սառեցվեն Թուրքիայի դեմ պատժամիջոցների հաստատումից հետո վեց ամսվա ընթացքում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30