«Այն թվերը, որոնք ներկայացված են Ամուլսարը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերության հաշվետվության մեջ, մեր մասնագետների հաշվարկով՝ խիստ չափազանցված են» ,- ՀՀ ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ներողություն խնդրելով պատգամավորներից օրակարգի հարցից շեղվելու համար, «Լիդիան Արմենիայի» վերաբերյալ այսպիսի հայտարարություն արեց:
Նա տեղեկացրեց, որ հանդիպել են Գնդեվազի և Ջերմուկի այն աշխատակիցներին, որոնք շինարարության ընթացքում այդ աշխատանքները կատարել են ու մանրամասնեց. «Նրանք մեզ օգնել են պարզել, որ կատարված աշխատանքները 10-20 անգամ բարձր գներով են ձևակերպվել են, մինչդեռ հայ մասնագետների գնահատմամբ՝ այդ աշխատանքները կազմում են ոչ ավելի քան 20 միլիոն դոլար»:
Սերգեյ Բագրատյանն առաջարկեց ձևավորել քննիչ հանձնաժողով հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելու նպատակով: Պատգամավորը հայտարարեց՝ «Լիդիան Արմենիայի» ներկայացրած հաշվետվությունը սին է, բացվածքները տրված չեն և վստահեցրեց՝ կարճ ժամանակում կապացուցեն դա, ու կառավարությունն էլ կարող է օգտվել այդ տվյալներից. «Ընդամենը 48 տեխնիկա և 2 կատլավան է փորված, և հաշվում են մեր պետության վրա 400 միլիոն դոլար ու մտածում, որ այդպես կարող են շանտաժի ենթարկել մեր կառավարությանը ու մեր ժողովրդին ծանր դրության մեջ դնել»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ