Լրահոս
Օրվա լրահոսը

2018թ-ին «Կաշառք տալը, ստանալը, կաշառքի միջնորդությունը» գործողության 3461 դեպք է գրանցվել. «168 ժամ»

Սեպտեմբեր 12,2019 12:40

Վիճակագրական տեղեկագրերի մեջ հրապարակվում են նաև տվյալներ իրավախախտումների մասին։ Դրանց աղբյուրը, ինչպես նշում են վիճակագիրները, «Ոստիկանության ամփոփ տեղեկատվությունն է»։

Երկրում իրավախախտումների վիճակի վերջին տարիների համադրումը անշնորհակալ գործ կլինի։ Որովհետև իրավախախտումների աճ արձանագրվելու դեպքում միշտ էլ իշխանություններից կարելի է լսել նույն պատասխանը՝ «Ոչ թե իրավախախտումների քանակն է ավելացել, այլ նախկինում հանցագործությունները չէին գրանցվում»։ Անհավանական է, բայց այսպես արդարանում էին նախկին իշխանությունները։ Հիմա էլ հավանաբար նույն պատասխանը կտան։ Եթե, իհարկե, արձանագրվի, որ իրավախախտումների քանակը հարաճուն աճում է։

Օրինակ, պաշտոնապես 2017թ. արձանագրվել է 20 հազար 284 իրավախախտում, իսկ 2018-ին՝ 22 հազար 511։ Բայց իրավախախտումների թվերի համեմատություն-վերլուծություն կատարողին միշտ էլ կարելի է մեղադրել կողմնակալ վերաբերմունքի մեջ։

Վերցնենք վերջին ժամանակներս ամենաշատ քննարկվող իրավախախտման՝ կաշառակերության վիճակագրությունը։ Այն վարվում է՝ «Կաշառք տալը, ստանալը, կաշառքի միջնորդությունը» անունով տողով։ 2017թ. այս իրավախախտման 163 դեպք է գրանցվել։ Հիմա բոլորիս հայտնի է, որ մեր երկրում համակարգված կաշառատվություն ու կոռուպցիա չկա։ Գոնե 2018թ. ինչ-որ պահից։ Սակայն 2018թ. ամփոփ տվյալներում նշվում է, որ այդ գործողության 3461 դեպք է գրանցվել։ Իհարկե, սա կարելի է համարել կոռուպցիայի դեմ պայքարի հզոր չափանիշ։ Հատկապես, որ համակարգված կոռուպցիայի լիովին բացակայության պայմաններում։ Այսինքն՝ այս տարվա հունվար-հուլիս ամիսներին արդեն արձանագրվել է 214 դեպք։

Վիճակագիրներն իրենց անհարկի քննադատությունից ազատելու համար իրավախախտումների վիճակագրությունը նույն մեթոդաբանությամբ են ներկայացնում, ինչ տնտեսական ու ժողովրդագրական վիճակագրությունը: Այսինքն՝ այս տարվա «հաշվետու» ժամանակահատվածի տվյալները ներկայացվում են անցած տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված տվյալների հետ։ Անցած տարի հունիս-հուլիս ամիսներին արձանագրվել էր կաշառք տալ-առնելու-միջնորդելու 132 դեպք։ Այս տարի քանակը կտրուկ աճել է՝ 217 դեպք (կրկնվենք՝ չնայած կոռուպցիայի դեմ լիակատար հաղթանակի)։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30