Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ ակնկալում են երկրի առաջընթացը զգալ սեփական մաշկի վրա, ոչ թե ուրախանալ վիրտուալ ցուցանիշներով. «Փաստ»

Սեպտեմբեր 12,2019 12:26

Իշխանափոխությունից հետո նոր իշխանությունները շարունակում են լայնորեն օգտվել սոցցանցերի ընձեռած հնարավորությունից և դրանց միջոցով շփվել հանրության հետ:

Հատկապես Ֆեյսբուքը առավելագույնս փորձում է օգտագործել վարչապետ Փաշինյանը, ով Դավոս կատարած իր այցի ընթացքում նույնիսկ հանգամանալից անդրադարձավ անցած տարի իրենց շարժման ընթացքում Ֆեյսբուքի արդյունավետ կիրառմանը և սոցցանցերի մեծացող դերակատարությանը:

Սա սկզբունքորեն նորմալ է, եթե չհաշվենք այն հանգամանքը, որ ժամանակին հաճախ էր քննադատվում, ասենք, Արմեն Աշոտյանը՝ Ֆեյսբուքում ստատուսներ գրելու համար՝ «աշխատելու փոխարեն»:

Սակայն այս «հիվանդությունն» արդեն սպառնում է զանգվածային դառնալ. այնպիսի տպավորություն է, որ երկիրը բացառապես վիրտուալ իրականության մեջ է:

Մարդիկ ակնկալում են երկրի առաջընթացը զգալ սեփական մաշկի վրա, ոչ թե ուրախանալ վիրտուալ ցուցանիշներով: Բացի այդ, տարբեր տնտեսագետներ այն կարծիքին են, որ վարչապետի ներկայացրած ցուցանիշները ընդամենը մանիպուլ յացիոն նշանակություն ունեն և հեռու են իրականությունից:

Տեսակետներ կան նաև, որ վարչապետի գործառույթների մեջ չի մտնում պարբերաբար ինչ-որ ցուցանիշներ հրապարակելը, առավել ևս՝ գրառումներ կատարել այնպիսի հարցերի մասին, որոնք վերաբերում են որևէ նեղ ոլորտի:

Ասենք՝ նա կարող է գրառում անել աղբահանության մասին, շարքային օգտատերի պես «շեյրել» իր որևէ նախարարի գրառումը և այլն: Կարծես թե վարչապետը փորձում է տեղավորվել շարքային բլոգերի կամ նյութեր տարածողի իմիջի մեջ:

Դե, ուղիղ եթերների մասին չենք խոսում, սա վարչապետի «կրեդոն» է: Իսկ ուղիղ եթերները նվիրված են լինում ոչ միայն երկրում ստեղծված իրավիճակի և առկա խնդիրների քննարկմանը, այլև շատ հաճախ առօրյա նշանակություն են ունենում, երբ, օրինակ, վարչապետը զբոսնում է Երևանի փողոցներով, շփվում մարդկանց հետ և այլն:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30