Լրահոս
Օրվա լրահոսը

Շատերն էլ կան, որ քաղաքական գործիչներ են դարձել, բայց անձնական վարկանիշն ու ֆեյսբուքյան լայքերը գերադասում են պետական շահերից. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 12,2019 11:20

Որպես կանոն, քաղաքական դաշտում կամ պետական կառավարման համակարգի վերին օղակներում գտնվողները պիտի անցնեն որոշակի ճանապարհ, որի դասական տարբերակը եռաստիճան է՝ ակտիվիստ-քաղաքական գործիչ-պետական գործիչ։ Ակտիվիստները սովորաբար զբաղվում են որեւէ կոնկրետ հարցով՝ բնապահպանություն, որեւէ հուշարձանի պահպանում, «էլեկտրիկ Երեւան» եւ այլն, քաղաքական գործիչներն ընդգրկվում են որեւէ կուսակցության մեջ եւ արդեն հարցերի ավելի լայն շրջանակով են զբաղվում՝ առաջնորդվելով կուսակցության շահերով, իսկ պետական գործիչներն առաջնորդվում են պետության շահերով՝ անգամ ի վնաս կուսակցական շահերի։

Ու հասկանալի է, որ ոչ բոլորն են կարողանում հաղթահարել այս երեք աստիճանները։ Ոմանք այդպես էլ քաղաքական գործիչ չեն դառնում ու մնում են ակտիվիստ, ուրիշների մոտ ակտիվիստ-քաղաքական գործիչ անցումը ստացվում է, բայց այդ մակարդակի վրա էլ մնում են ու ի վիճակի չեն լինում պետական շահը վեր դասել կուսակցության շահերից, իսկ պետական գործիչ դառնալն ընդհանրապես քչերին է հաջողվում։

Այս «եռաստիճան համակարգը» նոր իշխանությունների օրոք նույնպես խնդիրներ է առաջացնում։ Քաղաքական թիմում կան ակտիվիստներ, ովքեր հեղափոխության արդյունքում քաղաքական գործչի կարգավիճակ են ստացել (պատգամավորներ են կամ գործադիրում քաղաքական պաշտոններ են ստանձնել), բայց այդպես էլ քաղաքական գործիչներ չեն դարձել եւ ապրում ու գործում են որպես ակտիվիստներ։ Ավելին՝ դա ներկայացնում են որպես սկզբունքայնություն, թեեւ ի սկզբանե պարզ էր, որ քաղաքական կարգավիճակ ձեռք բերելով՝ նաեւ քաղաքական գործիչ դառնալու եւ միայն ակտիվիստ լինելուց հրաժարվելու պարտավորություն են ստանձնում (շատերն, ի դեպ, հրաժարվել են քաղաքական գործչի կարգավիճակից ու շարունակում են գործել որպես ակտիվիստներ, եւ եթե խոսում ենք սկզբունքայնությունից՝ առաջինը հենց այդ մարդկանց մասին պիտի խոսենք)։

Շատերն էլ կան, որ քաղաքական գործիչներ են դարձել, բայց անձնական վարկանիշն ու ֆեյսբուքյան լայքերը գերադասում են պետական շահերից։ Մյուս կողմից էլ՝ ակնհայտ է, որ իշխող քաղաքական թիմում նաեւ պետական մտածողության կրողների (ապագա պետական գործիչների) պատկառելի խումբ է ձեւավորվել, այսինքն՝ մեկուկես տարվա ընթացքում արվել է այն, ինչը նախորդ երկու տասնամյակներում չէր արվում կամ գրեթե չէր արվում։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30