Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի» հայտարարությունը եզդիաբնակ Ֆերիկ գյուղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Սեպտեմբեր 12,2019 11:09

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի եզդիաբնակ Ֆերիկ գյուղում:

Ոստիկանները փորձել են բացել ՝ եզդիական Ֆերիկ գյուղի արոտավայրեր տանող ճանապարհները, որոնք գյուղացիները արդեն փակ են պահում մի քանի ամիս ՝ թույլ չտալով, որ ապօրինի զավթված հողատարածքում որևէ մեկը շահագործման փորձեր կատարի:

Գյուղի գյուղատնտեսական հողատարածքները նախկին գյուղապետ Նորիկ Հայրապետյանը ապօրինի կերպով վաճառել է Մանվել Գրիգորյանի ազգականներ Զարզանդ և Հրանտ Գրիգորյաններին:

Հեղափոխությունից հետո վերջիններս հողատարածքը վաճառել են լիբանանահայ գործարարին, ով ոստիկանությունից պահանջում է բացել եզդիական գյուղին պատկանող արոտավայրեր տանող ճանապարհը:

Նշված գյուղատնտեսական հողերը եզդիական գյուղի ապրուստի միակ միջոցն են և հողերի զավթումը շարունակվելու դեպքում եզդիների կսկսեն արտագաղթել գյուղից:

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է անում

Ֆերիկ համայնքի բնակիչներին

  • Օրենքով սահմանված կարգով շարունակել խաղաղ, ոչ բռնի բողոքի ակցիաները և թույլ չտալ, որպեսզի եզդիական գյուղը կորցնելով իր զբաղվածության միակ աղբյուրը ՝ գյուղատնտեսությունը, արտագաղթի գյուղից ,որի արդյունքում կավելանա եզդիների արտագաղթը Հայաստանից
  • Ցուցաբերել հարգալից վերաբերմունք օրենքի ներկայացուցիչների նկատմամբ և չտրվել սանդրանքներին

Քննչական մարմիններին, մարդու իրավունքների պաշտպանին

  • Ապահովել թափանցիկ, լիարժեք քննություն և բացահայտել մեղավորների ամբողջ շրջանակը:
  • Քրեական գործի քննության ընթացքում հաշվի առնել գյուղի էթնիկ եզդիներով բնակեցված լինելու հանգամանքը և գործը քննելիս խտրականության հիմքով հանցագործության էլեմենտների առկայության դեպքում դրանք քնել գործի հիմքում և չանտեսել:
  • Լիարժեքորեն բացահայտել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց կողմից տվյալ գյուղում եզդիների նկատմամբ կատարված այլ հանցագործությունները:
  • Գործի քննության ընթացքում ցուցաբերել անաչառություն ,օբյեկտիվություն և առաջնորդվել մարդու իրավունքների վրա կենտրոնացված մոտեցմամբ

Արմավիրի մարզպետարանին 

  • Չկիրառել ճնշում համայնքի ղեկավարի վրա և չփորձել լռեցնել գյուղացիներին ՝ ոտնահարելով նրանց ՝ խաղաղ հավաքներ անցկացնելու և համայնքային գույքը սեփական հայեցողությամբ տնօրինելու իրավունքը
  • Գործի քննության ընթացքում չմիջամտել դրան և չկայացնել որոշումներ, որոնք կողմերին կարող են տալ առավելություններ

Պետական կառավարման մարմիններին, Ազգային ժողովին 

  • Ցուցաբերել քաղաքական կամք խնդրի լուծման համար
  • Մշակել անցումային արդարադատության տրամաբանության մեջ մտնող մեխանիզմներ, որոնք նման իրավիճակներում կապահովվեն խնդիրների արագ և արդար լուծումը:

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոնը» շարունակելու է հետևել դեպքերին զարգացմանը և իրավական օժանդակություն կցուցաբերի համայնքի բնակիչներին:

«Մարդու իրավունքների եզդիական կենտրոն» իրավապաշտպան կազմակերպություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30