Սեպտեմբերի 12-ին ՀՀ Ազգային ժողովի յոթերորդ գումարման երրորդ նստաշրջանի լիագումար նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց. «Հիմք ընդունելով ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջը՝ այսուհետ դադարած ենք համարում Էդգար Առաքելյանի պատգամավորական լիազորությունները: Այս մասին համապատասխան գրություն եմ ուղարկել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին: Մեր բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Էդգար Առաքելյանին համագործակցության համար և հաջողություն մաղթում»:
Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը օգոստոսի 29-ին հայտարարություն էր տարածել, որտեղ նշում էր, որ երկար մտորումներից հետո որոշել է հրաժարվել պատգամավորական մանդատից:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ