Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հայտարարությունը
Սույն թվականի սեպտեմբերի 3-ից մամուլում շրջանառության մեջ դրվեց ՀՀ ՀՔԾ-ի կողմից ինձ ծանուցագիր ուղարկելու մասին լուրը: Քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, ծանուցագրում չկա ծանուցում՝ համապատասխան նախնական քննության տվյալներն առանց թույլտվության հրապարակելու պարտականության մասին, ուստի բարոյական եմ համարում իմ կողմից տեղյակ պահելու հանրությանը՝ ինչի մասին է խոսքը:
Նախ նշեմ, որ թիվ 62202608 քրեական գործի վերաբերյալ ընդհանրապես նախնական քննության տվյալների գաղտնիությունը օրենսգրքով սահմանված կարգով չեն պահպանվում (գեներալ-մայոր Ս. Կարապետյանի, գեներալ-մայոր Կ. Վարդանյանի ցուցմունքները), այդ թվում նաև իմ մասով ներկայացված ծանուցագրի վերաբերյալ տեղեկատվությունը:
Ստորև ներկայացնում եմ ծանուցագրի ստացականի պատճենները, իմ համապատասխան ցուցմունքը և տեսաերիզները՝ հատուկ քննչական ծառայությանը:
Կարդացեք նաև
Ապագայում ես մանրամասն կանդրադառնամ այդ բոլոր հարցերի մեկնաբանություններին:
Եթե փորձեմ վերնագրել Վիտալի Բալասանյանի այս հիմնազուրկ ու անկապ տեղեկությունների ամբողջությունը, ապա կստացվի մոտավորապես հետևյալը․ “Թե ինչ եղավ հետո, երբ երբեմնի հերոսը որոշեց գնալ Քաջ Նազարի փառահեղ ճանապարհով․․․”
Եղբայր, ինչո՞ւ ես մութ անտառում հայտնված ու սարսափած Նազարի նման աղմուկ-աղաղակ բարձրացրել։
Ասում ես․
1․”․․․ ՀՀ և ԱՀ զինված ուժերն այդ իրարդարձությունների ժամանակ չեն կրակել․․․” ու միաժամանակ պնդում, որ այդ օրերին գտվել ես Արցախում։
2․ “․․․ ժողովրդի վրա կրակել է Լևոն Տեր-Պետրոսյանն իր խմբով…”, այն դեպքում, երբ հրազենի կիրառման ողջ ընթացքում Տեր-Պետրոսյանն իր բնակարանից դուրս չի եկել, իսկ ցուցարարներից որևէ մեկի հանդեպ հրազենի կիրառման մեղադրանք անգամ չի առաջադրվել։
3․ “․․․ ես էլ տեղեկություններ ունեմ մարտի 1-ի իրադարձություններից և երբ կգա ժամանակը՝ կհայտնեմ”, այն դեպքում, երբ վարույթն իրականացնող մարմինն է որոշում, թե ում և երբ հարցաքննի։
Իմ՝ որպես ՀՀ քաղաքացու դիրքորոշումը հետևյալն է․ Արցախի հերոս Վիտալի Բալասանյան, եթե արդար ես և որևէ հետին նպատակ չես հետապնդում, ներկայացիր և պատասխանիր քննիչի՛ հարցերին, այլ ոչ թե ինքդ քեզ հարցեր տուր, ինքդ էլ պատասխանիր, այն էլ՝ սխալ։