Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գեղարքունիքում անհետ կորած 15-ամյա աղջիկը մահացել է օրգանիզմի հյուծվածությունից

Սեպտեմբեր 11,2019 23:01

Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղի բնակիչ 15-ամյա աղջիկը, ում օրեր շարունակ փնտրում էին որպես անհետ կորած, մահացել է օրգանիզմի հյուծվածությունից: Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ նրա դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նա տնից դուրս էր եկել զբոսնելու ու, ամենայն հավանականությամբ, մոլորվել է: Տնեցիների հետ աղջիկը կոնֆլիկտ կամ խնդիրներ չի ունեցել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում երեխա էր կորել: Նա տառապում էր էպիլեպսիա հիվանդությամբ: Վերջինիս դին գտնվել է երեկ Կուտական գյուղից դեպի Կախակն գյուղի հարակից տարածքի սարալանջն ընկած հատվածում։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30