Խանտի –Մանսիյսկում մեկնարկած ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկության առաջին շրջանի արգելքը հաղթահարեցին Հայաստանի թիվ 1 շախմատիստ Լեւոն Արոնյանը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսեսյանը եւ ԱՄՆ-ի դրոշի ներքո հանդես եկող Սամուել Սեւյանը:
Պայքարը լքեցին Արման Փաշիկյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Բրազիլիան ներկայացնող Կրիկոր Սեւագ Մխիթարյանը դեռ պայքարը շարունակելու է թայ-բրեքում:
Երկրորդ շրջանում Արոնյանը խաղալու է իրանցի Թահրամ Մաքսուդլուի, Մովսեսյանը՝ չինացի Դին Լիրենի, Սեւյանը՝ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ