Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառայակից ընկերը խոհանոցում է եղել, ձայն է լսել, մինչև հասել է, 23-ամյա Բաբուշկինը մահացել էր»․ մանրամասնում է Շիրակի դատախազը

Սեպտեմբեր 11,2019 21:01

Ինչպես հայտնի է՝ Գյումրու «Մուշ 2» թաղամասի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ՌԴ քաղաքացի 23-ամյա Ալեքսանդր Բաբուշկինի դին, որի քթի, աջ ձեռքի ու աջ ոտքի շրջանում եղել են քերծվածքներ։ Վերջինս ռազմաբազայի պայմանագրային զինծառայողներից էր, սպա, որը իր ծառայակից ընկերոջ հետ վարձով բնակվում էր Գյումրու «Մուշ» թաղամասում։

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին փոխանցեց, որ, նախնական տվյալներով, մահվան պատճառը հանդիսացել է փայծաղի վնասումը։

«Նյութերով ձեռք բերված տվյալների համաձայն, մահից մոտ երեք օր առաջ մոտոցիկլետով ենթարկվել է ինքնավթարի։ Մարմնական վնասվածքները ստացել է այդ հանգամանքներում։ Մենք հայտնաբերել ենք մոտոցիկլետը, ակնառու է, որ այն ևս վնասված է։ Ունենք տեղեկություններ, որ մոտոցիկլետով ինքնավնասվելու պահին եղել են ականատեսներ, նշված անձանց շրջանակը հայտնի է, այս պահին միջոցներ են ձեռնարկվում նրանց հարցաքննելու, բացատրություն վերցնելու ուղղությամբ»,- ասաց դատախազը։

Ռուս սպան, մոտոցիկլետից վայր ընկնելով, բժշկական օգնության չի դիմել։

Դեպքի օրը նրա ծառայակից ընկերը տանն է եղել, գնացել է խոհանոց թեյ պատրաստելու, այդ պահին ձայն է լսել, գնացել է սենյակ, տեսել է, որ Բաբուշկինը մահացել է։ Նա վազել է բնակարանատիրոջ մոտ, որը բնակվել է հարևանությամբ, խնդրել է շտապօգնություն կանչել։

Բաբուշկինը ծառայակից ընկերոջը ևս պատմած է եղել, որ մոտոցիկլետով ինքնավթարի է ենթարկվել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30