Ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման Հայկական բնապահպանական ճակատի նախաձեռնած հանրային երթը հասավ Հանրապետության Հրապարակ: Բնապահպանները բացի բնապահպանական եւ Ամուլսարը՝ սար մնալու կոչերից նաեւ երգեցին. «Արեւ արեւ եկ, եկ/ Ամուլսարին վեր եկ,/ Լիդիան, Լիդիան հեռացիր/ Ամուլսարը մոռացիր…»:
Խաղաղ երթի մասնակիցները «զինված» են թմբուկներով ու թեմատիկ պաստառներով: «Իրավական հիմքեր կան, այս նախագիծը կասեցնելու համար, կառավարությանը պակասում է քաղաքական կամք: Կոչ ենք անում Կառավարության լսել Ջերմուկի բնակչության ձայնը»,-ասաց բնապահպաններից մեկը՝ հիշեցնելով, որ ջերմուկցիները Կառավարությանը տասը օր ժամանակ են տվել՝ հարցին վերջնական լուծում տալու համար, ոչ թե ձգձգելու, Լիդիանի առաջ կանաչ լույս վառել ու պետական մակարդակի հովանավորչություն անելով մասնավոր ընկերությանը:
Բնապահպանները հայտարարեցին, որ սեպտեմբերի 20-ին միանում են Համաշխարհային բնապահպանական շարժմանը: Այդ օրը հայտարարվեց բնապահպանական մոբիլիզացիայի օր:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ