Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպան. «Քաղաքական դիակներին կոչ ենք անում չխառնվել մեր եւ Ամուլսարի գործողություններին»

Սեպտեմբեր 11,2019 20:25

Ընդդեմ Ամուլսարի հանքի բողոքի ցույցի ժամանակ Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը տարօրինակ համարեց Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հանք տանող ճանապարհները ապաշրջափակելու կոչը: «Ջերմուկ համայնքի քաղաքացիներն իրացնում են իրենց իրավունքը՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում, քանի որ զրկված են եղել այդ տարածքում որոշումներ կայացնելուն մասնակցելու իրավունքից»,-ասաց նա:

«Դա չի սկսվել ոչ երեկ, ոչ էլ տարիուկես առաջ, սկսվել է 2010թ-ից, ակնհայտ էր, որ Ջերմուկի ու Գնդեւազի բնակիչների մեծ մասը դեմ է այդ ծրագրին: Ցավոք, բոլոր խնդիրները տարբեր մեթոդներով անցկացվել է նախորդ կառավարությունների կողմից, բայց եկել-հասել է այն օրը, երբ շինարարական փուլին հասավ ծրագիրը 2016 թ աշնանը, դրանից հետո երկու տարվա ընթացքում այդ համայնքի բնակիչներն իրենց մաշկի վրա զգացին, թե ինչ է սպասվելու իրենց իրականում:

Իրենք հասկացան, որ եթե այդտեղ ինչ-որ բան շահագործվի, կարեւոր չի, թե ինչ ընկերության եւ որ երկրի ներկայացուցչի կողմից, այդ դեպքում իրենք ստիպված կլինեն լքել այդ տարածքները, մոռանալ Ջերմուկ առողջարանային քաղաքի մասին: Իրենք դա հասկացել էին մինչեւ հեղափոխությունը եւ մինչեւ հեղափոխությունը մտածում էին արդեն իսկ ավելի կտրուկ գործողություններ անելու մասին: Հեղափոխությունն իրենց շանս տվեց, որպեսզի ավելի հստակ արտահայտեն իրենց ձայնը: Իրենք նախազգուշական երկու-երեք անգամ փակեցին Ամուլսարի հանք տանող ճանապարհները, բայց համարժեք պատասխաններ չստանալով եւ քայլեր չտեսնելով հեղափոխական կառավարությունից, որոշեցին անժամկետ փակել Ամուլսարի գագաթ տանող ճանապարհները՝ կասեցնելով շինարարական աշխատանքները եւ իրացնելով իրենց իրավունքները…

Նիկոլ Փաշինյանի լայվից հետո ստեղծվեց այնպիսի իրավիճակ, երբ բոլոր փաստերը խոսում են այն մասին, որ այդ հանքավայրը չի կարող շահագործվել, պետք է ուժը կորցրած ճանաչել 2016. տրված դրական եզրակացությունը, որը տվել էր նախորդ կոռումպացված կառավարությունը, դրա փոխարեն, սակայն նորից սկսվեց խոսվել տարբեր եղանակների մասին, թե ինչ կարելի է անել, որպես այնտեղ սկսեն գործունեությունը, հետո դադարեցնեն: Դա չենք քննարկում: Դրա համար որոշեցինք այս իրազեկման երթն անցկացնել»,-հայտնեց բնապահպանը:

Միջոցառման երթուղին սկսվում է ԱԺ այգույց, ապա Բաղրամյան փողոց, Մաշտոցի պողոտա եւ հրապարակ, որտեղ էլ ավարտվելու է երթը:

«Մասնագիտական քննարկումներ չենք անցկացնելու, որովհետեւ բոլոր մասնագիտական հիմնավորումները 2011-ից առայսօր տրվել է, 2019թ., կառավարության կողմից պատվիրված փորձաքննության արդյունքում մեկ անգամ եւս այդ ամենը վերահաստատվել է գրեթե հարյուր տոկոսով, նույնիսկ ավելացել են նոր փաստարկներ, որոնք մասնագետները չէին նկատել: Այդ ամենն ունենալով այսօր խոսել իրավական հիմքերի բացակայության մասին, չգիտեմ որ ժանրից է»,-ընդգծեց Լեւոն Գալստյանը:

Երթի մասնակիցներին կոչ արվեց լինել կոռեկտության սահմաններում եւ ոչ մի այլ կոչ չհնչեցնել, որեւէ այլ գործողություն չկատարել, այլ դեպքում դա սադրանք կդիտարկվի: «Մենք ոչ բռնի, խաղաղ գործողությունների կողմնակից ենք: Բոլոր տեսակի քաղաքական դիակներին, որոնց ճանապարհել ենք հեղափոխության ժամանակ, խնդրում ենք չխառնվել ոչ մեր այս միջոցառմանը, ոչ էլ Ամուլսարի գործողություններին»,- հայտարարեց բնապահպանը:

Նա կոչ արեց տեղի չտալ նախկին ռեժիմի այն ներկայացուցիչների առաջ, որոնք դեռ աշխատում են իրավապահ համակարգում, կոչ արեց հետ չկանգնել Ամուլսարի համար պայքարից. «Եթե որեւէ մեկին կհորդորեն չմասնակցել խաղաղ, ոչ բռնի, հակասահմանադրական տարր չպարունակող գործողություններին, այդ մասին պետք է անպայման բարձրաձայնվի»:

Լեւոն Գալստյանը կոչ արեց նաեւ հրապարակել կառավարության այն պնդումը ներկայացնող փաստերը, թե Ամուլսարի հանքի դեմ պայքարը ֆինանսավորվում է ինչ-որ մեկի կամ ինչ-որ կազմակերպության կողմից:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30