Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյանը՝ բնապահպաններին. «Չմտնենք տափակ քննարկման մեջ»

Սեպտեմբեր 11,2019 19:35

ԱԺ դարպասների մոտ հավաքված էին բնապահպանները, որոնք ցանկանում էին հենց այդ տարածքից տրվի իրենց երթի մեկնարկը: Նրանք դեմ են, որ Ամուլսարի հանքը շահագործվի: ԱԺ այգու մուտքը փակվել էր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մոտեցավ երթի մասնակիցներին ու խնդրեց, որ երթի կազմակերպիչներից որեւէ մեկը մոտենա: Նա ասաց, որ հարցի բովանդակային քննարկման մեջ չի մտնի եւ եկել է տեխնիկական հարցերի համար: Արարատ Միրզոյանն ասաց, որ խնդիր չի տեսնում, որ բնապահպանները մտնեն ԱԺ այգու տարածք, սակայն կոչ արեց ուշադիր լինել անվտանգության կանոնների վերաբերյալ:

Նա չհամաձայնեց բնապահպաններից մեկի այն դիտարկմանը, որ Ամուլսարի պատճառով ոտնահարվում են հեղափոխության գաղափարները: «Դուք տարբեր ձեւով եք ընկալել հեղափոխության գաղափարները, չմտնենք տափակ քննարկման մեջ, թե որն է մեծ մասի ուզածը, դա չափելի չէ»,-ասաց Միրզոյանը:

Նա չպատասխանեց լրագրողների եւ բնապահպանների հարցերին՝ «Էլարդի» զեկույցի ու Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ: «Բազմաթիվ մտահոգությունների մի մասը համարում եմ անտեղի, մտահոգությունների մի մասը կիսում եմ, կան ընթացակարգեր: Այս պահից սկսած չեմ մտնելու բովանդակային քննարկման մեջ»,-ասաց ԱԺ նախագահը:

Ի վերջո բնապահպաններին հաջողվեց մտնել ԱԺ այգի: Հայկական բնապահպանական ճակատի կազմակերպած երթը, որ մեկնարկեց ԱԺ այգուց, «Ոչ մի հետքայլ Ամուլսարի հարցում», «Բնապահպանական արդարադատություն», «Կորչի կոռուպցիան, պահպանենք մոլորակը» եւ նման այլ հայերեն ու անգլերեն կարգախոսով պաստառներով եւ «Ամուլսարն առանց հանքի» վանկարկումներով է ուղեկցվում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հանրապետությունում գործում են հանքաարդյունահանողների հզոր խմբավորումներ՛ որոնք զբաղվում են ՀՀ-ի և ԼՂՀ-ի ընդերքի վաճառքով,կամ գիտակցելով՛ կամ անգիտակից,որին աջակցում է կառավարությունը:
    Եթե՞ հաշվի առնվի արտահանվող խտանյութի պարունակությունը,ապա տեղում վերամշակման դեպքում կստեղծվի բազում աշխատատեղեր և մեծ շահույթ ՀՀ-ը: 1991- 1999թ.թ-ներին թալանվեց խտանյութի պատրաստին՝ հոսանքազրկելով ՀՀ-ը կործանեցինք հզոր արդյունաբերական կառույցները’ այն վերածելով մետաղի ջարդոնի, իսկ հետոն այսօր է: 28 տարի կերակրում եք ասելով`անտեսելով թղթի վրա գրվածը: ՀՀՇ-ից ունեինք Խաչիկ Ստամբոլցյան,ով ասում էր Ջերմուկը ՀՀ-ին կպահի,փակեք կաուչուկը<> : Օգտագործելով ընձեռնված հնարավորությունը՛ գործեք ի շահ ՀՀ-ին և ժողովրդին: Աշխատող հանքերը ուսումնասիրեք՛հետո նորի շահագործման մասին մտածեք:«Դուք տարբեր ձեւով եք ընկալել հեղափոխության գաղափարները, չմտնենք տափակ քննարկման մեջ, թե որն է մեծ մասի ուզածը, դա չափելի չէ»

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30